Երիտասարդական ճամբար` Տավուշի մարզի երիտասարդների համար

Armenian Progressive Youth

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ը հրավիրում է Տավուշի մարզի համայնքներում բնակվող 16-25 տարեկան երիտասարդներին մասնակցելու ս․թ․ սեպտեմբերի 11-ից 14-ը Դիլիջանում կայանալիք եռօրյա Երիտասարդական ճամբարին, որի ընթացքում մարզի տարբեր համայնքներում բնակվող երիտասարդները և ԼՂ-ից տեղահանված և Տավուշում բնակություն հաստատած երիտասարդները հնարավորություն կունենան՝

  • ավելի լավ ճանաչելու միմյանց և ձեռք բերելու նոր ընկերներ,
  • քննարկելու կոնֆլիկտների կարգավորմանը, խաղաղաշինությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր,
  • զարգացնելու արդյունավետ հաղորդակցման հմտությունները,
  • մշակելու համատեղ ծրագրեր և նախաձեռնություններ։   շ

Եռօրյա երիտասարդական ճամբարի նպատակն է բարձրացնել Տավուշի մարզում բնակվող 16-ից 25 տարեկան տեղացի և փախստական երիտասարդների իրազեկվածությունը կոնֆլիկտների կարգավորման, խաղաղաշինության և անվտանգության հարցերում մասնակցության հնարավորությունների մասին և երիտասարդներին հարթակ տրամադրել՝ անձնային աճ, թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցման հմտությունների զարգացման համար։

Ճամբարի անցկացման օրերը՝ սեպտեմբերի 11-14, 2024
Ճամբարի անցկացման վայրը՝ ք․ Դիլիջան (ՀՀ Տավուշի մարզ)

Մասնակցության պայմանները․
Ճամբարին մասնակցությունն անվճար է։
Մասնակցությունը ճամբարի բոլոր օրերին (ժամանումը՝ սեպտեմբերի 11, մեկնումը՝ սեպտեմբերի 14) պարտադիր է։ Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը՝ այդ թվում տրանսպորտի, կացության և սննդի, հոգում են կազմակերպիչները։

Մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել՝ լրացնելով սույն հայտադիմումը։ Հայտադիմումն ուղարկելու վերջնաժամկետն է՝ ս․թ սեպտեմբերի 5-ը։