Երկրաշարժ Վրաստանում. զգացվել է նաև Տավուշի մարզում` 5-6 բալ ուժգնությամբ

Երկրաշարժ Հայաստանում

Հուլիսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 12։08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08:08-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.44⁰ և արևելյան երկայնության 45.95⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան՝ Գուրջանի քաղաքից 36 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4․8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզում՝ 5-6 բալ, Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր քաղաքներում՝ 4 բալ և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ։

Կրկին հիշեցնում ենք կարևորի մասին:

Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած երկրաշարժերի, երկրաշարժերի պատճառների, հետևանքների և ամենագլխավորը՝ երկրաշարժի ժամանակ վարքականոնի մասին կենսական տեղեկատվություն կարող եք ստանալ «Դիմակայուն Տավուշ» բաժնում։

ՈՎ ԻՐԱԶԵԿՎԱԾ Է, ՆԱ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է։

Կարևոր հղումներ.

Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ

Բնակչության գործելակերպն ու վարքականոնները երկրաշարժից առաջ

Ինչպե՞ս վարվել երկրաշարժից հետո