«Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում» ծրագիրն ընդունում է կառուցողական լրագրությանը նվիրված դասընթացի մասնակցության հայտեր
EU NEIGHBOURS EAST-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից իրականացվող «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում» ծրագրի հետ համագործակցությամբ սկսում է ԶԼՄ-ների հետ աշխատանքի և դրանց կարողությունների զարգացման նախաձեռնություն: Այն կմեկնարկի 2023 թվականի մարտի 17-ից 19-ը Դոյչե Վելլե ակադեմիայի փորձագետի կողմից անցկացվելիք կառուցողական լրագրությանը նվիրված դասընթացով:
Դասընթացի ժամանակ լրագրողները կսովորեն, թե ինչպես ստեղծել ոգեշնչող պատմություններ և իրականացնել դրանց ազդեցության քննադատական գնահատում: Լրագրողներն իրենց համար կբացահայտեն կառուցողական պատմությունների ներուժը՝ ոգեշնչելով մարդկանց վերանայել իրենց մոտեցումները, տալ լուծումներ և նախաձեռնողականություն դրսևորել։
Մասնակիցները կծանոթանան Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերին, որոնք ուղղված են շրջակա միջավայրի պաշտպանությանը, տարածքային և տնտեսական զարգացմանը, ներառականությանը և երիտասարդության հզորացմանը:
Դասընթացից հետո մասնակիցները EU NEIGHBOURS EAST-ից աջակցության հնարավորություն կստանան, որի նպատակն է հնարավորություն տալ լրագրողներին ստեղծել կառուցողական լրագրողական պատմություններ իրենց նախընտրած ԵՄ կողմից ֆինանսավորվող նախաձեռնությունների մասին:
EU NEIGHBOURS EAST-ը մասնակիցներին կտրամադրի այդպիսի պատմությունների պատրաստման և տարածման գործնական ուղեցույց, ինչպես նաև ֆինանսական աջակցություն (առավելագույնը 200 եվրո յուրաքանչյուր դիմումի համար):
Դիմելու համար լրագրողը պետք է ունենա հայկական լրատվամիջոցների հետ աշխատելու փորձ, համագործակցի ցանկացած ազատ, անկախ հայկական մեդիա հարթակի հետ և վարժ տիրապետի անգլերենին, քանի որ դասընթացն անցկացվելու է անգլերենով։
Հետաքրքրված թեկնածուները պետք է լրացնեն այս դիմումի ձևը մինչև փետրվարի 19-ը: Հայաստանի այլ քաղաքներից ժամանող լրագրողների կեցությունը կապահովի ծրագիրը։
Բոլոր հարցերի և պարզաբանումների համար կարող եք գրել dw-akademie.armenia@dw.com էլ. փոստին։
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 19 Փետրվարի, 2023