«Զբոսաշրջության և ռեկրեացիայի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով գիտաժողով ԵՊՀ ԻՄ-ում
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մայիսի 24-ին և 25-ին մասնաճյուղում անցկացվեց հանրապետական գիտաժողով «Զբոսաշրջության և ռեկրեացիայի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով։ Գիտաժողովը նախաձեռնել էր «Տուրիզմի կառավարման և մշակութաբանության» ամբիոնը։
Գիտաժողովի նպատակը ուսանողական հետազոտությունների խթանումն էր․ բացահայտել ուսանողների, ասպիրանտների ստեղծագործական ներուժը, զարգացնել ուսանողների և դասախոսների ներբուհական և միջբուհական համագործակցությունը և կենտրոնացնել երիտասարդության ուշադրությունը ՀՀ-ում ժամանակակից զբոսաշրջության և ռեկրեացիայի հիմնախնդիրների վրա:
Գիտաժողովի երկրորդ օրը մասնակիցներին միացավ նաև Ռուսաստանի Գժելի համալսարանի ուսանողական ու պրոֆեսորադասախոսական կազմը։ Գիտաժողովի արդյունքում մասնակիցները հնարավորություն ունեցան կապեր հաստատել մասնագիտական տարբեր շրջանակների հետ և կատարելագործել գիտահետազոտական աշխատանք իրականացնելու իրենց հմտությունները։