Զրույց-քննարկում Արթուր Մուսայելյանի հետ

Հանդիպման վայրը՝ Իջևանի քանդակների այգի․ զրույց-քննարկում Արթուր Մուսայելյանի հետ
«Շատ եմ կարևորում այսպիսի հանդիպումները, որպեսզի տեղի երիտասարդությունը տեսնի, որ ամեն ինչ հնարավոր է՝ միայն թե ջանք գործադրելու դեպքում, միայն քրտնաջան աշխատանքի դեպքում և միայն սիրով»։


Հուլիսի 28-ին Իջևանի «Քանդակների այգու վերաիմաստավորում» ծրագրի շրջանակներում կայացավ Մարդամեջ 2021 ծրագրի հուլիս ամսվա 3-րդ միջոցառումը:
Ծրագրի հյուրն այս անգամ Արթուր Մուսայելյանն էր․ նա խոսել է իր աշխատանքային գործունեության և հաջողությունների մասին, ներկայացրել հետաքրքիր պատմություններ և պատասխանել ներկաների հարցերին: