Մենք 6 տարեկան ենք. Շնորհավորանքներ Տավուշ Մեդիային

Ձեզ հետ ու Ձեզ համար Տավուշ հեռուստաընկերությունն աշխատում է արդեն ուղիղ 6 տարի: Մեզ շնորհավորում են մեր հետևորդներն ու բարեկամները: Շնորհակալ ենք մեզ սիրելու, աջակցելու, ոգևորելու և մեր կողքին լինելու համար թե՛ մեր բոլոր բարեկամներին ու գործընկերներին, և թե՛ ձեզ, մեր սիրելի՛ հեռուստադիտողներ։
«Սիրելի՛ «Տավուշ» ՀԸ թիմ,
«Հույսի կամուրջ» ՀԿ ողջ թիմը սրտանց շնորհավորում է ձեզ՝ գործունեության վեց ամյակի կապակցությամբ։ Այս կարճ ժամանակահատվածում դուք ապացուցեցիք, որ օբյեկտիվությունը, մարդակենտրոնությունը և որակյալ բովանդակությունը ձեր աշխատանքի անսասան հիմնասյուներն են։ Մեզ համար առանձնահատուկ արժեք ունի մեր համագործակցությունը, որն ուղղված է հասարակության իրազեկվածության բարձրացմանը և սոցիալական կարևորագույն խնդիրների լուսաբանմանը։
Մաղթում ենք ստեղծագործական նոր վերելքներ, անսպառ էներգիա և լսարանի շարունակական ընդլայնում։ Թող ձեր եթերն է՛լ ավելի ամրապնդի հույսի ու համերաշխության կամուրջները մեր հասարակության մեջ»,- նշված է «Հույսի կամուրջ» ՀԿ շնորհավորական նամակում։
««Տավուշ» հեռուստաընկերությունն այն բացառիկ հեռուստաալիքներից է, որն այս տեղեկատվության տարափի ժամանակներում կարողանում է օբյեկտիվ լուսաբանել մարզում կատարվող մշակութային, հասարակական, զբոսաշրջային, գյուղատնտեսական իրադարձությունները, խոսում է Տավուշի ու տավուշեցու սոցիալական, առողջական, բնապահպանական և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների մասին։ «Տավուշ» հեռուստաընկերության առանձնահատկություններից ուզում եմ նշել, որ առանց խտրականության համագործակցում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ միշտ իր ուշադրության առանցքում է պահում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները։
Հարգելի՛ «Տավուշ» հեռուստաընկերության աշխատակազմ, մեր շատ սիրելի՛ հետևորդներ՝ ի դեմս «Տաթև – հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության անձնակազմի ամենայն հարգանքով շնորհավորում ենք Ձեր գործունեության 6-րդ տարին։ Ձեզ անխափան հաջողություններով, նորանոր ձեռքբերումներով, գաղափարներով և հաղորդաշարերով եթեր, երկար-երկար աշխատանքային կանաչ ճանապարհ ենք մաղթում», նշված է «Տաթև – հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Տաթևիկ Մինասյանի շնորհավորական նամակում։
«Ապրիլի 15-ին լրանում է «Տավուշ Մեդիայի» հիմնադրման 6-րդ տարեդարձը։ Ջերմորեն շնորհավորում ենք ողջ անձնակազմին և հիմնադիր-ղեկավար հարգարժան Նիկոլայ Գրիգորյանին։
Վերջին չորս տարիները մեր կառույցի համար նշանավորվել են «Տավուշ Մեդիայի» հետ ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությամբ։ Ձեր մասնագիտական բարձր պատասխանատվության շնորհիվ մեր յուրաքանչյուր նախաձեռնություն ստացել է արժանի հնչեղություն։
Մեր երկու կառույցների գործընկերային կապն ավելի է ամրապնդում մեր կենտրոնի աշխատակից` նկարիչ-օպերատոր Հրանուշ Անանյանը` լինելով նաև «Տավուշ Մեդիայի» թղթակիցը։
Իր մասնագիտական նվիրումով նա հանդիսանում է այն կամուրջը, որն ավելի է ամրապնդում մեր համատեղ աշխատանքի արդյունավետությունն ու ստեղծագործական ներդաշնակությունը։ Վստահ եմ, որ «Տավուշ Մեդիան» կշարունակի իր պատվաբեր առաքելությունը՝ մնալով որպես ճշմարիտ խոսքի և որակյալ մեդիաբովանդակության առաջամարտիկ։
Մաղթում եմ անսպառ եռանդ, նորանոր ստեղծագործական հորիզոններ և անխափան լուսաբանումներ»,- նշված է Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանի շնորհավորական նամակում։
Բերքաբերի միջանակարգ դպրոցի շնորհավորական տեսաուղերձը։
«Շնորհավորում ենք Տավուշ TV-ի ողջ անձնակազմին՝ հիմնադրման 6-րդ տարեդարձի առթիվ։ Շնորհակալ ենք ձեր անաչառ աշխատանքի, մեր մարզի ամենօրյա կյանքը լուսաբանելու և Տավուշի ոգին անխաթար պահելու համար։ Մաղթում ենք անխափան եթերներ, հետաքրքիր հաղորդումներ և 1000-ավոր հավատարիմ հետևորդներ։ Շնորհակալ ենք Տավուշն աշխարհի ճանաչելի դարձնելու համար։ Մաղթում ենք տեխնիկական վերազինում, լսարանի ընդլայնում և անաչառ լրագրություն։ Շարունակեք լինել Տավուշի լավագույն դեսպանը մեդիա դաշտում»,- նշված է Բերքաբերի միջնակարգ դպրոցի շնորհավորանքում։
«Սիրով շնորհավորում ենք մեր լավ բարեկամին և գործընկերոջը՝ «ՏԱՎՈՒՇ» հեռուստաընկերությանը՝ տարեդարձի կապակցությամբ։ Մաղթում ենք երկար տարիների անխափան եթերներ և այդ կարևոր առաքելության մեջ նորանոր ձեռքբերումներ»,- նշված է «Բերդ մշակույթի կենտրոն»
մշակութային ՀԿ շնորհավորանքում: