«Ինչքան խոսենք՝ կխոսվի, ինչքան հիշենք՝ կհիշվի»․ Անիտայի ու Էմիլիի տավուշյան զրիցը՝ համեմված հին հուշերով

Անիտա Հովհաննիսյան, Էմիլի Հովհաննիսյան, Կողբ, Նոյեմբերյան

Անիտա Հովհաննիսյան, Էմիլի Հովհաննիսյան, Կողբ, Նոյեմբերյան

2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված Դավիթ Գիշյանի հայրը` Բարսեղ Գիշյանը նամակ է հրապարակել` որդու հիշատակին։
«Հայրս Դավիթին շատ խոր ու նուրբ էր սիրում․․. երբ Դավիթը զոհվեց, հայրս կենդանի չէր․․․ նա ինձ ասում էր, որ ուշադիր լինեմ Դավիթի հանդեպ, ասում էր՝ «Դավիթը իր հոգուց, էներգիայից շատ-շատ բան է տալիս կողքի մարդկանց, նրան պետք է շատ սիրեք, որ այդ ամենը մի քիչ փոխհատուցվի»։ Տղաս ծնվել էր Երևանում, բայց շատ խոր զգում էր աշխարհից հեռու Տավուշի մթամած անտառներում ապրող պարզ մարդկանց, իր արձակուրդին կապվում էր նրանց հետ ու նրանցից վերցնում նրանց աշխարհը, դարձնում իրենը։ Սիրում էր ծունկ չոքել սարերի գուշերի առաջ ու խմել սառնորակ ջուրը կամ պառկել խոր անտառով հոսող ջրերի մոտ ու խմել այդ ջրերից, սարվորներից էր սովորել:
Ինձ հետ վառվող մոմերի լույսի տակ երկար նստում էր Լյուքսեմբուրգի Նոտր-Դամ տաճարում, ֆրանսիական, գերմանական տաճարներում, որոշել էի իրեն ցույց տալ Եվրոպայի միջնադարը՝ երգեհոնի ծանր հնչյունների տակ, հետո ինքը բողոքում էր, որ այդ ամենը ճնշող է ու դուրս էր գալիս արևի տակ, արև շատ էր սիրում: Ես միշտ զարմանում էի, թե ինչքան լավ են նրա մեջ միացած քաղաքը, Երևանը և Տավուշի խոր անտառները․․․

Համաձայն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2025 թվականի ստուգումների ծրագրի՝ ստուգում է իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, որը ներառել է 2021թ. հոկտեմբերից 2025թ. օգոստոս ժամանակահատվածը:
Ստուգումների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է տարբեր տեսակի ու տրամագծերի ապօրինի հատված 236 ծառ։ Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 25․432․500 դրամ: Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Կնքվել են հողօգտագործման վարձակալական պայմանագրեր, որոնք չեն համապատասխանում անտառտնտեսության կառավարման պլանին, բուսական աշխարհին պատճառվել է 343․500դրամի վնաս։
Արձանագրվել է 1156քմ մակերեսով անտառային հողի զավթում, որի տարածքում առանց համապատասխան կառուցապատման թույլտվության կառուցվել է 2 շինություն՝ բուսական աշխարհին պատճառելով 365․120դրամի վնաս։
Անտառտնտեսության տարածքում արձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում, որի հետևանքով անտառային ֆոնդի հողային ռեսուրսներին պատճառվել է 7.492․500դր. վնաս։
Անտառկառավարողի կողմից չեն պահպանվել նաև հակահրդեհային անվտանգության կանոնները։
Ստուգման արդյունքներով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Նոյեմբերյանի Իգնատ Մամյանի անվան համայնքային գրադարանում տեղի ունեցավ գրող, բազմաթիվ բեսթսելերների հեղինակ, տավուշեցի Աշոտ Աղաբաբյանի հանդիպումն ու գրողի «Նմանակը» գրքի քննարկումը համայնքի ընթերցասերների հետ։
Պատմում է Նոյեմբերյան համայնքից Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանը։

Օգոստոսի 25-ին, ժամը 00։11-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղի 4-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:37-ին, մարվել՝ 00:47-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան․ տուժածներ չկան:

Օգոստոսի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 15:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։03-ին), ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.00⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի՝ Նոյեմբերյան, Իջևան, Բերդ քաղաքներում, Ոսկեպար, Աչաջուր, Կոթի գյուղերում՝ 3 բալ, ինչպես նաև Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան քաղաքներում, Դսեղ, Լորուտ և Թեղուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Օգոստոսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։
Խնդրում ենք չանհանգստանալ։

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչներն Իջևանում հանդիպում են ունեցել Տավուշի մարզպետի տեղակալի, Իջևան, Բերդ և Նոյեմբերյան համայնքների ղեկավարների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաքելության մանդատի, անձնակազմի գործունեությանը վերաբերող հարցեր։ Կողմերն անդրադարձան նաև համագործակցության ձևաչափերին ու տեղական մակարդակում առաքելության աշխատանքների կարևորությանը։
«Տեղական իշխանությունների հետ համագործակցությունը սահմանամերձ տարածաշրջաններում շարունակում է մնալ ԵՄ դիտորդական առաքելության առաջնահերթություններից մեկը՝ նպատակ ունենալով նպաստել խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում», – նշված է առաքելության հաղորդագրության մեջ:

«Նոյեմբերյան» ԳԲԿ-ն սնող DN 100 տրամագծով կողմնատար-գազատարի 1.05 կմ-ում հայտնաբերված վնասված խողովակների փոխարինման, վթարային իրավիճակի կանխարգելման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 21-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի, Այրում, Կողբ, Բերդավան, Հաղթանակ, Զորական, Դովեղ, Լճկաձոր, Բագրատաշեն, Պտղավան, Դեղձավան, Դեբեդավան, Արճիս բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Նոյեմբերյանի Արվեստի դպրոցում օգոստոսի 12-ին տիրում էր երիտասարդական և ստեղծագործական տրամադրություն: Նշվեց Երիտասարդների միջազգային օրը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Արվեստի դպրոցի տնօրեն Լենա Մեհրաբյանը՝ ընդգծելով երիտասարդության դերը երկրի ապագայի կերտման, համայնքի զարգացման և մշակութային կյանքի հարստացման գործում։
Օրվա ընթացքում երիտասարդները նկարեցին, մասնակցեցին գորգագործության վարպետության դասին, իսկ համայնքի տաղանդավոր երիտասարդները ներկայացրին իրենց ստեղծագործությունները։
Տոնական միջոցառումը եզրափակեց բանաստեղծուհի Արմենուհի Ծատուրյանի հուզիչ ելույթը, որը սրահը լցրեց արվեստի և ոգեշնչման շնչով։
Լուսանկարները՝ Շաքե Ավագյանի։