Նվիրաբերել
Live
Հայտարարություններ
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Ռադիո
  • Դիմակայուն Տավուշ
  • Մեր մասին
  • Eng
  • Հայ
+12
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Ռադիո
  • Դիմակայուն Տավուշ
  • Մեր մասին
  • Eng
  • Հայ
+12
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
+12
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոտրելով կարծրատիպեր. Աղաբաբյան քույրերի պայքարի ուղին

«Մարդկանց համար խորթ էր, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բարձրագույն կրթություն ստանալ։ Համալսարանում մեզ թերահավատորեն էին մոտենում, սակայն մենք ապացուցեցինք հակառակը»,- ասում է Սյուզաննա Աղաբաբյանը։

Սյուզաննա և Ռուզաննա Աղաբաբյան քույրերը Տավուշի մարզի Կողբ բնակավայրից են։ Երեք տարեկանում երկվորյակ քույրերը ձեռք են բերել ֆիզիկական հաշմանդամություն, հենաշարժողական համակարգի խնդիրներ, սակայն չեն դադարել առաջ շարժվել. դպրոցն ավարտելուց հետո ընդունվել են համալսարան, ստացել բարձրագույն կրթություն։

Քույրերի առավոտը, ինչպես իրենք են նշում, սկսվում է «մյուս մարդկանց նման». շտապում են աշխատանքի։ Սյուզաննա եւ Ռուզաննա քույրերն աշխատում են «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում։

Այն հարցին՝ բա՞րդ չէ աշխատել հաշմանդամություն ունեցող երեխաների հետ, Սյուզաննան պատասխանում է. «Ոչ, ինքս ունենալով հաշմանդամություն, միշտ ցանկացել եմ աշխատել նման խնդիրներ ունեցող երեխաների հետ. լավագույնս կարող եմ հասկանալ նրանց, նրանց հաջողություններն ու դժվարությունները, բարձրաձայնել խնդիրները»։

Քույրերին գրեթե միշտ կարելի է միասին հանդիպել, հաճախ իրենց հոր՝ Գագիկ Աղաբաբյանի ուղեկցությամբ։ Ռուզաննան ասում է, որ մի անգամ առանց ծնողների ուղեկցությամբ որոշել են հարեւանին այցելել, եւ իրենց համարձակության, իրար օգնելու շնորհիվ կարողացել են հաղթահարել թեեւ կարճ, բայց ոչ այդքան դյուրին ճանապարհը։

Քույրերը նշում են, որ իրենք այդքան ուժեղ չէին լինի, եթե չլիներ իրենց ծնողների աջակցությունը.«Հայրս միշտ ասում էր`չմտածեք, որ ինչ-որ մեկը ձեզանից բարձր է, դուք բոլորի հետ հավասար եք, չփորձեք ձեզ տարբերակել ուրիշներից։ Երբ պարզվել է, որ մենք ունենք մանկական ուղեղային կաթված, բժիշկներն ասել են`այս երեխաները ոչ կարող են խոսել, ոչ շարժվել, ոչ հասկանալ, բայց ծնողներիս աջակցության և հավատի շնորհիվ մենք շատ ավելի կայացած ենք, քան ուրիշները»,-հավելում է Սյուզաննան։

Խոսելով հասարակության մեջ իրենց դերը գտնելու, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց դժվարությունների մասին, Սյուզաննան ասում է, որ ցանկացել են կրթություն ստանալ, ստացել են, ցանկացել են աշխատել, հիմա աշխատում են, բայց պայքարել միշտ է պետք։ «Կարծում եմ`մենք բացառություն չենք և ցանկացած մարդու մոտ էլ պայքարի շրջանը միշտ էլ կա կապ չունի՝  հաշմանդամություն ունի, թե՝ ոչ, մարդ պետք է իր կյանքի ուղին ինքը իրենով, իր դժվարությունները հաղթահարելով առաջ գնալ»։

Զուգահեռաբար նշում են նաեւ համանդամություն ունեցող անձանց հանդիպող խոչընդոտների մասին, որոնցից մեկն էլ շրջապատող անմատչելիությունն է. թեքահարթակների, ճանապարհներին բազրիքների, բռնակների բացակայությունը, որոնք նախատեսված կլինեին ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այլեւ երեխաների եւ տարեցների համար։ «Մանկության տարիներին դեպքեր են եղել, որ աստիճանները բռնակ չունենալու պատճառով նստած ենք բարձրացել։ Բարձրանալու ժամանակ մեզ ոչ թե տառապանքն էր համակում, այլ ուրախանում էինք, որ առանձնահատուկ ձև ունենք բարձրանալու»,- հավելում է քույրերից Ռուզաննան։

Աշխատանքին զուգահեռ քույրերը նաեւ ազատ ժամերին ստեղծագործում են, իսկ վերջին տարիներին հոր հետ հիմնադրել են ընտանեկան բիզնես. զբաղվում են գինու արտադրությամբ։ Քույրերից յուրաքանչյուրը բիզնեսում իր դերն ունի.Սյուզաննան զբաղվում է թղթաբանական հարցերով, Ռուզաննան` ընկերության մարքեթինգի եւ սոցիալական էջերի վարման աշխատանքներով։

 Հ.Գ. զրույցի վերջում քույրերին խնդրում եմ իրենց խորհուրդը հղել հաշմանդամություն ունեցող անձանց։

Սյուզաննա Աղաբաբյան.

«Կյանքում երբեք չընկճվել, յուրաքանչյուր իրավիճակում, անկախ

կարողություններից, հնարավորություններից առաջ գնալ, երբեք

չբողոքել, անցյալը չհիշել, անցյալի վրա չհիմնվել։ Եթե անցյալի վրա

հիմնվելով ապրենք, կկորցնենք ապրելու մեր տեսլականը, անցյալը

վերհիշելու փոխարեն պետք է առաջ գնալ, պայքարել սեփական

իրավունքների, նպատակների եւ երազանքների համար»։

 

Ռուզաննա Աղաբաբյան.

«Քո կյանքի ճանապարհը դու ես անցնում եւ ուրիշի կյանքի փորձը քոնը

չէ։ Պետք է անցնես այդ ճանապարհը, որ գտնես կյանքի բանալին եւ

բոլոր հարցերը պատասխանները։ Կարեւորը պայքարելն ու քո ուժերին

հավատալն է»։

 

Հեղինակ` Վերա Սահակյան

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window)
  • Click to share on Telegram (Opens in new window)
  • Click to share on Twitter (Opens in new window)
  • Click to share on WhatsApp (Opens in new window)
Թեգեր։ Աղաբաբյան քույրերԿոտրելով կարծրատիպերՀաշմանդամություն
Մարտի 9, 2023

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Business performance analysis with graphs
Հայտարարություններ

Խոշտանգումների ժամանակակից ձևերի նկատմամբ մարդիկանց վերաբերմունքի ուսումնասիրություն

Մարտի 22, 2023

...

Աշխարհի ծայրերից

Աշխարհի ծայրերից՝ Տավուշին․ Յունիվերսալ Ստուդիոս, Հարրի Փոթերի նկարահանման հրապարակը

Մարտի 22, 2023

...

Մարզական Տավուշ

Աչաջրի մարզադաշտում կայացավ ՀՖՖ Սիրողական ֆուտբոլի առաջնության հերթական հանդիպումը

Մարտի 22, 2023

...

Հաջորդ գրառումը

Հրդեհ Թեղուտ գյուղում

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

Հետադարձ կապ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Արտակարգ ալիք Բաղադրատոմս Բանակ Բերդ Բերդի տարածաշրջան Բիզնես Գյուղական կյանք Դիլիջան Դրամաշնորհ Եռանկյուն Երեխաներ Երիտասարդ թղթակիցներ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Խոհանոց Կանայք Կողբ Կրթություն ՀԿ-ներ Հայաստան Հեռուստահաղորդումներ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ Նոյեմբերյան Շամշադին Պատերազմ Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Վանդակ Տավշո խոհանոց Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի թեմ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քննարկում ասմունք

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2023 | Tavush Media

queries in seconds.

  • Հեռուստատեսություն
  • Ռադիո
  • Դիմակայուն Տավուշ
  • Մեր մասին
  • Հայտարարություններ
  • Նվիրաբերել
  • Eng
  • Հայ
Your Donation
Տվյալներ
Loading…
Your Donation
Տվյալներ
Loading…