«ՀայԲույս 2026». խոտաբույսերի, ավանդույթների և բնության տոնը՝ Ենոքավանում

«ՀայԲույս 2026». խոտաբույսերի, ավանդույթների և բնության տոնը՝ Ենոքավանում

Հայկական լեռնաշխարհի բույրերը, լեռնային մաքուր օդն ու բնության գրկում անցկացրած օրը՝ մեկ վայրում։ Հուլիսի 4-ին Տավուշի մարզի Ենոքավանը կրկին դարձավ հայկական խոտաբույսերի և ծաղիկների «ՀայԲույս» փառատոնի կենտրոնը՝ արդեն տասներորդ անգամ։ «ՀայԲույս»-ը տարիներ շարունակ ներկայացնում է Հայաստանի բուսական հարուստ աշխարհը, դեղաբույսերի կիրառման ավանդույթները և բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը։ Փառատոնի հիմնական նպատակն է բացահայտել հայկական խոտաբույսերի արժեքը և ցույց տալ, թե ինչպես կարելի է բնության բարիքները կիրառել առօրյայում՝ միաժամանակ նպաստելով դրանց պահպանությանը ապագա սերունդների համար։

Փառատոնի ծրագիրը հագեցած էր բազմազան միջոցառումներով։ Այցելուները մասնակցեցին վարպետաց դասերի, լսեցին մասնագիտական դասախոսություններ, բացահայտեցին բույսերի օգտակար հատկությունները, ինչպես նաև պատրաստեցին լավաշով, հայկական խոտաբույսերով և տարբեր երկրներից բերված պանիրներով բրդուճներ՝ օրը վերածելով հանգստի, նոր գիտելիքների և հետաքրքիր փորձառությունների համադրության։

Ենոքավանի կանաչ բացատում այս օրը հանդիպել էին տարբեր մարզերից ժամանած մարդիկ՝ ընտանիքներ, երիտասարդներ, զբոսաշրջիկներ և բնության սիրահարներ։

Հայկական խոտաբույսերի աշխարհը բացահայտելու և բնության հետ նոր հիշողություններ ստեղծելու ևս մեկ հնարավորություն. այսպես ավարտվեց «ՀայԲույս 2026»-ի հոբելյանական փառատոնը։

Կարդացեք ու դիտեք նաև՝

 




Ենոքավանում էլեկտրական շչակ է գործարկվելու

Փետրվարի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00–ին գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




«Պատմություն, որ մհետելա մյացել չեք»․ լեգենդ-պատմություն Ենոքավան գյուղի ձորերից մեկի մասին

Ենոքավան

17-ամյա Նարե Օրդինյանը իր այս տեսանյութով միանում է «Տավուշի իմ տան հեքիաթը» մրցույթին ու պատմում Ենոքավան գյուղի մասին:
Տեսանյութը դիտեք այստեղ:




Առողջ ու ակտիվ ժամանց` Ենոքավանում

Առողջ ու ակտիվ ժամանց Ենոքավանում

Հայաստանից, Վրաստանից ու Ռուսաստանից հայ ու արտասահմանցի մարզիկները սպորտային երկու հագեցած օր ունեցան Ենոքավանում։ 2-րդ անգամ է Ենոքավանը հյուրընկալում մարզիկներին՝ Յելլ սպորտ ֆեստթի շրջանակում։


«Երկրորդ տարին ենք անցկացնում այս փառատոնը, արդյունքները տպավորիչ են ու ոգևորող։ Փորձում ենք փառատոնը դարձնել գեղեցիկ ավանդույթ՝ ամեն տարի կազմակերպելով և նոր մարդկանց ներգրավելով»,- նշում է միջոցառման կազմակերպիչ Իլյա Ցիգանգովը։

Սպորտային փառատոնը շատերին էր գրավել իր բազմազանությամբ ու առաջարկվող ժամանցային ծրագրերով․ ներառվել էին տարբեր հետաքրքրություններ՝ արկածային տուրեր, մրցավազք, թիմային այլ խաղեր։ Երկորդ օրը Իջևանի գինու և կոնյակի գործարանից մասնակից մարզիկները հեծանիվով հաղթահարցին Իջևան-Ենոքավան ճանապարհը։

Հաղթող ու լավագույն արդյունքներ գրանցած հեծավորդների համար խրախուսական նվերներ էին նախատեսել Իջևանի գինու և կոնյակի գործարանն ու Յելլ էքստրիմ պարկը։ Վրաց հեծանվորդ Նիկա Ցիրեկիձեն առաջինը հատեց սպասված վերջնակետը:

«Մեր ճանապարհը հետաքրքիր փորձություն էր՝ վերելքներ ենք հաղթահարել ու անցել ոլորաններով։ Երկրորդ անգամ եմ Հայաստանում, կարող եմ ասել, որ այստեղ հեծանվավազքը կարող է զարգանալ՝ պայմաններ կան։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հայ ընկերներին ջերմության և հյուրընկալության համար։ Այս փառատոնը սպորտի միջոցով նպաստում է ժողովուրդների կապի ամրապնդմանը»,- մեզ հետ զրույցում ասաց հեծանվավազքի հաղթող Նիկա Ցիրեկիձեն։

«Յելլ սպորտ ֆեսթը» առողջ ու ակտիվ ժամանցի, սպորտային բարիքների շուրջ՝ առողջ ու մարզական միջավայրում, մարդկանց կհամախմբի արդեն հաջորդ տարի։

Դիտեք նաև՝




Ենոքավանում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում,  Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Ենոքավան գյուղում քաղաքացին ընկել է ու վնասել ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Սեպտեմբերի 8-ին, ժամը 13։15-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները Ֆ. Մ.-ին (ծնված 1959 թ.) պատգարակով (մոտ 2 կմ) մոտեցրել են փրկարարական ավտոմեքենային, այնուհետև՝ շտապօգնության մեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել եէ բավարար:




«ՀայԲույս» 2024-ը՝ Ենոքավանի կանաչ սարերի գրկում

ՀայԲույս 2024

Տարվա ամենականաչ՝ «ՀայԲույս» փառատոնը Ենոքավանում կայացավ 10-րդ անգամ: Ավանդական դարձած «ՀայԲույս» փառատոնը Ենոքավանի սարերի գրկում կրկին միավորել էր Հայաստանի տարբեր անկյուններից ժամանած հարյուրավոր մարդկանց: Հունիսի 29-ին կայացավ Հայաստանի դեղաբույսերի և ծաղիկների 10-րդ փառատոնը՝ «ՀայԲույս 2024»-ը:

Փառատոնի նպատակն է բարձրացնել բույսերի՝ որպես բնական ռեսուրսների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, սովորեցնել բնության բարիքները կենցաղում արդյունավետ կիրառելու հմտությունները, ինչպես նաև զարգացնել բնապահպանական մտածելակերպը:

Yell Extreme Park-ի և APAGA Resort հյուրանոցի մոտ գտնվող կանաչապատ բացատում փառատոնի մասնակիցներ ներկայացրին իրենց աշխատանքները` իրազեկելով մարդկանց հայտնի և անհայտ բույսերի օգտագործման և կարևորության մասին, հնարավորություն տալով ավելացնել բուսական աշխարհի վերաբերյալ գիտելիքները:

«ՀայԲույս 2024» փառատոնի շրջանակներում կազմակերպվել էր միջոցառումների շարք` տարբեր վարպետաց դասեր, ծաղկե գլխարկների մրցույթ, կրթական և երաժշտական ծրագրեր։ Օրվա սկզբում անցկացվեցին ինտերակտիվ խաղեր, վարպետաց դասեր Ենոքավանի մաքուր օդի և բնության հրաշալի պատկերների գրկում:

Փառատոնի բոլոր հյուրերը մասնակից եղան ֆանտաստիկ միջոցառման՝ պատրաստեցին ամենախոշոր 50 մետրոնոց խաղաղության բրդուճը լավաշից, հայկական խոտաբույսերից և տարբեր երկրներում արտադրված պանիրներից։

Դիտեք նաև՝ «ՀայԲույս» 2023 ամենամյա փառատոնը Ենոքավանում




Տավուշի շունչը․ Լաստիվեր | Ենոքավան, Տավուշ

Տավուշի շունչը։ Խաչաղբյուր. դեպի Լաստիվեր




Կյանքը հիասքանչ է․ Լաստիվեր

Life is beautiful հաղորդման 9-րդ ուղղությունը Ենոքավան գյուղն է` Լաստիվերը: Հերմինե Ստեփանյանը այցելելով Ենոքավան, շրջում է անտառով և հասնում հրաշագեղ Լաստիվեր։

Միացե՜ք մեզ՝ միասին շրջենք, վայելեն ու հիանանք Հայաստանի գողտրիկ ու չբացահայտված վայրերով։

Հայաստանյան ճամփորդություններ, նոր բացահայտումներ, բնությամբ, մարդկանցով ու խոհանոցով համեմված հաղորդաշարը՝ «Կյանքը հիասքանչ է», դիտեք Տավուշ հեռուստաընկերության եթերում։




Yell Extreme Park-ը տոնեց ծննդյան 8-րդ տարեդարձը

Բնության ու արկածների սիրահար բազմաթիվ մարդիկ՝ Տավուշից, Հայաստանի մարզերից և արտերկրից հուլիսի 29-ին Ենոքավանում էին՝ «Յելլ էքստրիմ պարկի» ծննդյան 8-րդ տարեդարձին։ «Wonderland – հրաշքների երկիր» խորագիրը կրող միջոցառման ընթացքում հյուրերի համար նախատեսվել էր հետաքրքիր խաղեր և բազմաթիվ զբաղմունքներ՝ յոգայի դասերից մինչեւ օդապարիկով, ուղղաթիռով և պարապլանով թռիչքներ։

Օրվա երաժշտական ու հաճելի ժամանցը երեկոյան ապահովեցին «KAMI Frends» բենդը ու ճանաչված դիջեյները։ «Յելլ էքստրիմ պարկը» ստեղծվել է 2015 թվականին, այն առաջին էքստրիմալ զվարճանքի վայրն է Հայաստանում, որը հնարավորություն է ընձեռում զբաղվել էքստրիմալ սպորտով՝ առանց պրոֆեսիոնալ լինելու անհրաժեշտության, այն միավորում է արկածներ, բնություն և ակտիվ հանգիստ սիրող մարդկանց։ «Յելլ էքստրիմ պարկի» նպատակը Հայաստանում արկածային զբոսաշրջության զարգացմանը նպաստելն է, ստեղծել նոր աշխատատեղեր, ակտիվացնել հասարակական կյանքը և խթանել առողջ ապրելակերպը:
Այդ նկատառումներից ելնելով՝ այն իրականացնում է ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ ձգտելով տարածաշրջանում զբոսաշրջության խոշոր կենտրոն դառնալ:

Միջոցառման կազմակերպիչները մտադիր են յուրաքանչյուր տարի մեծ ու տարբերվող միջոցառում կազմակերպել, ավելի շատ մարդկանց ներգրավվել և Ենոքավանի բնության գրկում միասին տոնել «Յելլ էքստրիմ պարկի» տարեդարձը՝ խելահեղ ռիթմերի ու բազմաթիվ արկածային խաղերի ուղեկցությամբ։