Նվիրաբերել
Live
Հայտարարություններ
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Ռադիո
  • Դիմակայուն Տավուշ
  • Մեր մասին
  • Eng
  • Հայ
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Ռադիո
  • Դիմակայուն Տավուշ
  • Մեր մասին
  • Eng
  • Հայ
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տարվա ամենականաչ՝ «ՀայԲույս» փառատոնը Ենոքավանում կայացավ 8-րդ անգամ (ռեպորտաժ, ֆոոտոշարք)

Ավանդական դարձած «ՀայԲույս» փառատոնը Ենոքավանի սարերի գրկում կրկին միավորել էր Հայաստանի տարբեր անկույններից ժամանած հարյուրավոր մարդկանց: Հունիսի 25-ին կայացավ Հայաստանի դեղաբույսերի և ծաղիկների ութերորդ փառատոնը՝ «ՀայԲույս 2022»-ը:

Փառատոնի նպատակն է բարձրացնել բույսերի՝ որպես բնական ռեսուրսների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, սովորեցնել բնության բարիքները կենցաղում արդյունավետ կիրառելու հմտությունները, ինչպես նաև զարգացնել բնապահպանական մտածելակերպը: Yell Extreme Park-ի և APAGA Resort հյուրանոցի մոտ գտնվող կանաչապատ բացատում փառատոնի ավելի քան 50 մասնակիցներ ներկայացրին իրենց աշխատանքները` իրազեկելով մարդկանց հայտնի և անհայտ բույսերի օգտագործման և կարևորության մասին, հնարավորություն տալով ավելացնել բուսական աշխարհի վերաբերյալ գիտելիքները:

«ՀայԲույս»-ի համահիմնադիր Իրինա Չիբուխչյանն ասում է՝ «փառատոնը ոչ միայն տոնական տրամադրություն է ստեղծում, այլ նաև մի փոքր նոր գիտելիք, նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն է տալիս»: Նրա խոսքով՝ հենց սա է մտնում «ՀայԲույս»-ի հայեցակարգի և կարգախոսի մեջ. «Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ ճանաչում ենք»:

«Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ ճանաչում ենք»: 

Փառատոնի շրջանակներում կազմակերպվել էր միջոցառումների շարք` տարբեր վարպետաց դասեր, ծաղկե գլխարկների մրցույթ, կրթական և երաժշտական ծրագրեր։ Օրվա սկզբում անցկացվեցին ինտերակտիվ խաղեր, վարպետաց դասեր Ենոքավանի մաքուր օդի և բնության հրաշալի պատկերների գրկում: Պարային ելույթներով հանդես եկան Դիլիջանի գեղարվեստի դպրոցի եւ M dance Studio-ի սաները: Պլաստիկե ու բնական նյութերից երաժշտական գործիքներ պատրաստելով՝ «Շուշիկի բենդ»-ը հետաքրքիր երաժշտական վարպետաց դաս անցկացրեց ներկաների հետ:

Փառատոնի բոլոր հյուրերը մասնակից եղան ֆանտաստիկ միջոցառման՝ պատրաստեցին ամենախոշոր 50 մետրոնոց խաղաղության բրդուճը լավաշից, հայկական խոտաբույսերից և տարբեր երկրներում արտադրված պանիրներից։

Չնայած օրվա առաջին մասի եղանակային պայմաններին, Տավուշի մշուշը չխանգարեց հյուրերին գեղեցիկ հուշեր տանել իրենց հետ. ողջ օրն ուղեկցվեց ազգային, ժողովրդական երգերով, երաժշտությամբ, պարերով ու ավանդական խաղերով:

Նշենք նաև, որ «ՀայԲույս» փառատոնն առաջին անգամ կայացել է 2015 թվականին: Ամենամյա դարձած միջոցառումն 2018 թ.-ին արժանացել է Global Event Awards –ի մրցանակին «Ժամանցային տուրիզմի լավագույն միջոցառում» և «Ոսկե փազլ. լավագույն միջոցառումային նախագիծ» անվանակարգերում:

TV00-18
TV00-14
TV00-13
TV00-3
TV00-16
TV00-21
TV00-22
TV00-23
TV00-24
TV00-45
TV00-39
TV00-49
TV00-68
TV00-85
TV00-74
TV00-108
TV00-71
TV00-170
TV00-175
TV00-145
TV00-181
TV00-198
TV00-214
TV00-297
TV00-225
TV00-227
TV00-298
TV00-262
TV00-302
TV00-315
« ‹ of 2 › »

Թեգեր։ ԵնոքավանՀայԲույսՏավուշՓառատոն
Հունիսի 30, 2022

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ տավուշից

Տավուշ գյուղում առկա է բնակելի տուն` արցախցի ընտանիքի համար

Սեպտեմբերի 25, 2023

...

Ռեպորտաժ

«Հայրենատիրությունն ու անկախությունը» խորագրով զեկույցի ներկայացումը Իջևանում

Սեպտեմբերի 24, 2023

...

Ռեպորտաժ

Գրավիչ զբոսաշրջային նոր հասցե Գոշ գյուղում․ իր դռները բացեց «Արևի Գոշ» հյուրանոցը

Սեպտեմբերի 24, 2023

...

Հաջորդ գրառումը

Մեր բարբառն ու բարքերը․ Կեծացած թողարկում

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Բիզնես Գյուղական կյանք Դիլիջան Դրամաշնորհ Եռանկյուն Երեխաներ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Խոհանոց Կողբ Կրթություն ՀԿ-ներ Հայաստան Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ ՃՏՊ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Պատերազմ Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Վանդակ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի թեմ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քննարկում ասմունք

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2023 | Tavush Media

queries in seconds.

  • Հեռուստատեսություն
  • Ռադիո
  • Դիմակայուն Տավուշ
  • Մեր մասին
  • Eng
  • Հայ
Your Donation
Տվյալներ
Loading…