Տեղեկատվական անվտանգության մարտահրավերները

Տեղեկատվական անվտանգության և կիբերանվտանգության ապահովումն այսօր դարձել են ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից։ Թվային տեխնոլոգիաների արագ զարգացումը, ապատեղեկատվության տարածման նոր մեխանիզմները, արհեստական բանականության կիրառմամբ ստեղծվող կեղծ պատկերներն ու տեսանյութերը, ինչպես նաև կիբեռխարդախությունների աճը նոր մարտահրավերներ են ստեղծում ինչպես պետական կառույցների, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու համար։
Հատկապես սահմանամերձ համայնքներում տեղեկատվական ազդեցություններին դիմակայելու կարողությունը, վստահելի տեղեկատվության տարածումը, մեդիագրագիտության զարգացումը և անվտանգ թվային վարքագծի ձևավորումը կարևոր նախապայմաններ են հասարակության կայունության և անվտանգության ամրապնդման համար։
Այս և այլ արդիական հարցերի շուրջ Տավուշ Մեդիայի տաղավարում զրուցել ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հայկ Մկրտչյանի հետ։
Հարցազրույցի ընթացքում քննարկել ենք, թե ինչպես են փոխկապակցվում ապատեղեկատվությունն ու կիբեռանվտանգությունը, որոնք են Հայաստանի տեղեկատվական միջավայրի հիմնական սպառնալիքները, ինչ առանձնահատկություններ ունեն սահմանամերձ համայնքները տեղեկատվական ազդեցությունների տեսանկյունից, ինչ մարտահրավերներ է ստեղծում արհեստական բանականության զարգացումը, ինչպես նաև ինչ քայլեր կարող են ձեռնարկել քաղաքացիները՝ պաշտպանվելու ապատեղեկատվությունից և կիբեռխարդախություններից։ Անդրադարձել ենք նաև այն առաջնահերթություններին, որոնք առաջիկա տարիներին կարող են նպաստել Հայաստանի տեղեկատվական անվտանգության և հասարակության տեղեկատվական դիմակայունության ամրապնդմանը։
Կարդացեք նաև՝