Live
Tavush Media
  • TV
  • Resilient Tavush
  • About us
  • Services
  • Eng
    • Eng
    • Հայ
    • Рус
No Result
View All Result
Tavush Media
  • TV
  • Resilient Tavush
  • About us
  • Services
  • Eng
    • Eng
    • Հայ
    • Рус
No Result
View All Result
Tavush Media
No Result
View All Result

March 1, 1997, World Civil Defense Day

Երևանի Լենինի հրապարակում, ճիշտ է Լենինի արձանն ու անունը հանել են, բայց իներցիան դեռ մնացել է, շատրվանների դիմաց շարվել են Արտակարգ իրավիճակների վարչության սակավաթիվ փրկարարները, նրանց դիմաց` ունեցած տեխնիկան: Պատկերասրահի շենքից պարաններով կախվել ու իրենց մասնագիտական վարպետությունն են ցուցադրում մի քանի առավել աչքաբաց պրոֆեսիոնալները: Երաժշտություն, տոնական տրամադրություն, լրագրողներ, հարցազրույցներ: Շուտով տասնհինգ տարին կլրանա Սպիտակի երկրաշարժի: Այո, մեր երկիրն այսօր արդեն դասեր է քաղել` կառույց ունենք, զարգացում ունենք: Ես և Արտակարգ ալիք հեռուստահաղորդման լրագրողներն էլ բոլորին արտակարգ իրավիճակների մասին իրազեկության կարևորության մասին հարցեր ենք տալիս: Մեկ էլ ճռնչալով մի ոստիկանական մեքենա կանգնեց հրապարակի պռնկին ու ՆԳ փոխնախարար Հովհաննես Վարյանը շատ մտահոգ մոտեցավ ԱԻՎ պետ-նախարար Ստեփան Բադալյանին: ես նրա կողքին էի: Իջևանի ՆԳ բաժինն է վառվում, միջի մարդկանց չենք կարողանում հանել: Հրշեջները կրակը հանգցրել են, բայց պատը չեն կարողանում քանդել, ծակել: Երկու փրկարար վերցրեց իրենց գործիքներով ու սլացավ: Բայց ուր: Երևանից 150 կիլոմետր հեռավորությամբ Իջևանում, հրդեհի հետևանքով փայտաշեն ՆԳ բաժնի քարակերտ նախնական կալանքի խցում ծխից խեղդվեց 13 կասկածյալ, 13 առողջ, ընդամենը կասկածյալ` երիտասարդ: Հրշեջները միայն փողրակներ ու կացիններ ունեին, օպերատիվ ու պրոֆեսիոնալ հանգցրին կրակը: Այլևս ոչ մեկին պետք չեկող բանալիներով խուճապահար փախած հերթապահը, որն ըստ իր հրահանգի` իրավունք չուներ դուռը բացելու ու նոր ճողոպրելու, ըստ օրենքի` պարտավոր էր ապահովել մարդկանց տարհանումը կյանքի համար վտանգ ներկայացնող վայրից: Միակ փրկությունը պատը քանդելն էր, որն արեցին հարևան գնդից բերած տանկի օգնությամբ, բայց ուշ էր` ներսիններն արդեն ծխախեղդ էին եղել: Քաղպաշտպանության համաշխարհային օրը նշելու ցուցադրական միջոցառման տոնական տրամադրությունն ի չիք դարձավ: Միլիցիայի հետ կռիվ տալով, սյուժեն պատրաստեցի ու եթեր գնաց նյութը` ՆԳ բաժնի շենքի հրդեհային անվտանգության մասին, աշխատակիցների խուճապի ու տարրական մտահոգության բացակայության մասին, արձագանքողների` այն ժամանակ հրշեջները նույնպես ՆԳՆ համակարգում էին, ուշ կողմնորոշվելու և տեխնիկական անբավարար զինվածության մասին, ԱԻՎ փրկարարների կենտրոնացվածության, ուշ տեղ հասնելու և ապակենտրոնացվածության անհրաժեշտության մասին: Ում համար են Երևանի փրկարարները, եթե նրանց օգնությունը շրջաններում էլ է անհրաժեշտ: Ինչու հրշեջները կտրող-ծակող գործիքներ պիտի չունենային: Այդ հիմա արդեն մեր բոլոր հրշեջները նաև փրկարար են, ուսուցանված են ու հագեցված փրկարարական գույք հանդերձանքով: Այդ հիմա արդեն բոլոր մարզերում ու քաղաքներում մենք ունենք հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներ`բոլորն էլ ապահովված անհրաժեշտ գույքով: Հետո առավել մանրամասն կներկայացնեմ, բայց հիմա առիթից օգտվելով, ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալությանը`Արձագանք կոչվող ապակենտրոնացման, տեխնիկական հագեցման և ուսուցման երկարաժամկետ ու արդյունավետ ծրագրի համար:

Share this:

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
March 2, 2023

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Posts

Latest news from Tavush

Aygehovit. Beginning of Spring of the Border Village

February 8, 2024

Latest news from Tavush

Problems of Border Villages in Tavush. Voskevan

January 22, 2024

Latest news from Tavush

The building of the kindergarten in Sarigiugh has been renovated

July 30, 2023

...

Next Post

Fire in Khashtarak village (updated)

Tavush Media is the new project of Emergency Channel Informative NGO in Tavush region. Strengthening the information capabilities of the region: television, radio, website, and an educational resource center for young journalists. Information safety is the keystone of the safety system. We should together realize RESILIENT TAVUSH.

  • About us
  • Contact us
  • Terms of Use
  • Privacy Policy

Contact us

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Tags

44-day war Agriculture Army Arthur Musayelyan Artsvaberd Aygehovit Berd Berd area Berdavan Books Business Car accident Children Culture Dhol Dilijan Disability Earthquake Education Emergency channel EU EU4Culture From around the world Grabar talks Grant Hrant Ghazumyan Ijevan Interview Kitchen MES New Year 2023 Noyemberyan Our dialect and customs Poetry Recipe Resilient Tavush Rural life Support Tavush The youth Tourism Training Women Yenokavan YSU IB

This website was funded through a Department of State Public Diplomacy Section grant, and the opinions, findings and conclusions or recommendations expressed herein are those of the Author(s) and do not necessarily reflect those of the Department of State.

© All rights reserved 2025 | Tavush Media

  • TV
  • Resilient Tavush
  • About us
  • Services
  • Eng
    • Eng
    • Հայ
    • Рус