Live
Tavush Media
  • TV
  • Resilient Tavush
  • About us
  • Services
  • Eng
    • Eng
    • Հայ
    • Рус
No Result
View All Result
Tavush Media
  • TV
  • Resilient Tavush
  • About us
  • Services
  • Eng
    • Eng
    • Հայ
    • Рус
No Result
View All Result
Tavush Media
No Result
View All Result

The Armenian National Platform of the Eastern Partnership Civil Society Forum is concerned about the restart of the Amulsar mine.

13 ապրիլի 2023թ., Երեւան

2023թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարությունը Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր՝ վերսկսելու Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագիրը։ Հուշագրի համաձայն՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն կառավարությանը նվիրաբերել է իր բաժնետոմսերի 12,5%-ը, ինչի շնորհիվ Կառավարությունը կորպորատիվ քաղաքականության վերաբերյալ պարտավորություններ է ստանձնել Ամուլսարի ծրագրի իր գործընկերների՝ Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիայի» հետ միասին։

Մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնում առ այն, որ վերագործարկվում է մի ծրագիր, որի կապակցությամբ հայաստանյան եւ եվրոպական քաղաքացիական հասարակության մասնագիտացված հեղինակավոր ներկայացուցիչներ բացասական գնահատական են տվել մարդու հիմնարար իրավունքների պահպանման առումով, և այն ճանաչել է որպես տնտեսապես անկայուն և կործանարար տեղի համայնքների և շրջակա միջավայրի համար: Այսպես, 2022թ. հունիսին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան, «CEE Bankwatch Network» միջազգային ցանցը և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը ներկայացրել են «Ամուլսար. մարդու իրավունքների խախտումներ և բնապահպանական անփութություն ոսկի որոնելիս» զեկույցը: Զեկույցում առկա են բազմաթիվ վկայություններ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում իրավունքների լայն շրջանակի լուրջ խախտումների մասին՝ նյութական և ընթացակարգային բնապահպանական իրավունքներից մինչև տուժած անձանց և համայնքների սոցիալական, տնտեսական և քաղաքական իրավունքները: Ավելին, կան արդարադատության և իրավական պաշտպանության միջոցների զգալի խոչընդոտների օրինակներ այն իրավատերերի համար, ովքեր մինչ այժմ անհաջող կերպով փոխհատուցում են պահանջել դատական և արտադատական մեխանիզմների միջոցով:

Գոյություն ունեն համոզիչ ապացույցներ, որ Հայաստանի կառավարությունը Ամուլսարի խնդրի շուրջ բազմիցս խախտել է միջազգային իրավունքը եւ չի պաշտպանել մարդու առողջության և առողջ շրջակա միջավայրի, խաղաղ հավաքների, խոսքի, տեղեկատվության ազատության, որոշումների կայացմանը մասնակցության և արդարադատության մատչելիության իրավունքները: Թեև մարդու իրավունքների այս խախտումների մեծ մասը կատարվել է պետության կողմից մինչև 2018թ. Թավշյա հեղափոխությունը, ցավոք, նոր կառավարությունը բավարար քայլեր չի ձեռնարկել ո՛չ շրջակա միջավայրի և մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության, ո՛չ տեղական համայնքներում մարդկանց իրավունքների պաշտպանության, ո՛չ էլ նախկին խախտումները վերացնելու ուղղությամբ:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողների և Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի զեկույցները կոչ են անում հայկական պետությանը ապահովել Ամուլսարի նախագծի վերաբերյալ բովանդակային խորհրդատվություն: Բացի այդ, Հայաստանի վերաբերյալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի 2020թ. զեկույցը պարունակում է Հայաստանի առաջարկությունները քաղաքացիական և քաղաքական իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև խնդրում է պետությանը «մանրամասն տեղեկատվություն տրամադրել Ամուլսարի ոսկու հանքի շուրջ կոռուպցիոն մեղադրանքների մասին»:

Մենք նաեւ մեր տարակուսանքն ենք հայտնում Ամուլսարի վերագործարկման ծրագրում Եվրասիական բանկի միջոցով Ռուսաստանի Դաշնության կառավարության կապիտալի ներգրավման կապակցությամբ, որում վերջինս ունի 44%-ոց բաժնեմաս: Դա Ռուսաստանից Հայաստանի առանց այն էլ անթույլատրելի մեծ կախվածության ավելացման, ինչպես նաեւ Հայաստանում գործող այս ձեռնարկության՝ հետագայում Եվրամիության եւ միջազգային այլ պատժամիջոցների տակ ընկնելու ռիսկեր է պարունակում:

Մենք դիմում ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կողմերին ներկայացնող ՀՀ կառավարությանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը, ԵՄ անդամ-երկրների դեսպանատներին՝ հորդորելով աջակցություն ցուցաբերել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը՝ մարդկանց և տեղի համայնքների իրավունքների պաշտպանության հարցում, գնահատել Հուշագիրը՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության դեմ գործող պատժամիջոցները և Ամուլսարի ծրագրում իրավունքների խախտման բացահայտված փաստերը, նպաստել Ամուլսարի ծրագրի վերաբերյալ լայն հանրային քննարկումների անցկացմանը, և բացել Հուշագրի պայմանների, պարտավորությունների և այլ փակ փաստերի մասին տեղեկատվությունը, եթե այդպիսիք առկա են:

Share this:

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
April 14, 2023

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Posts

Electronic library

So that the trial won’t become a trouble

February 28, 2025

...

Latest news from Tavush

Resilient Tavush

February 28, 2025

...

Latest news from Tavush

The deserved one, who was informed and saved the humankind from a disaster

February 28, 2025

...

Next Post

Tavush TV is 3 years old. Congratulations

Tavush Media is the new project of Emergency Channel Informative NGO in Tavush region. Strengthening the information capabilities of the region: television, radio, website, and an educational resource center for young journalists. Information safety is the keystone of the safety system. We should together realize RESILIENT TAVUSH.

  • About us
  • Contact us
  • Terms of Use
  • Privacy Policy

Contact us

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Tags

44-day war Agriculture Army Arthur Musayelyan Artsvaberd Aygehovit Berd Berd area Berdavan Books Business Car accident Children Culture Dhol Dilijan Disability Earthquake Education Emergency channel EU EU4Culture From around the world Grabar talks Grant Hrant Ghazumyan Ijevan Interview Kitchen MES New Year 2023 Noyemberyan Our dialect and customs Poetry Recipe Resilient Tavush Rural life School Support Tavush The youth Tourism Training Women YSU IB

This website was funded through a Department of State Public Diplomacy Section grant, and the opinions, findings and conclusions or recommendations expressed herein are those of the Author(s) and do not necessarily reflect those of the Department of State.

© All rights reserved 2025 | Tavush Media

  • TV
  • Resilient Tavush
  • About us
  • Services
  • Eng
    • Eng
    • Հայ
    • Рус