Տավուշի մարզի Աչաջուր գյուղում կա մի նշանավոր պատմական կառույց, որը հայտնի է որպես Աչաջրի կամուրջ անվանմամբ։ Աչաջուր համայնքում գտնվող ջրանցույցը գյուղի ոռոգման համակարգի կարևոր մասն է, որը թվագրվում է 20-րդ դարի խորհրդային ժամանակներից: Ջրատարի կառուցումը սկսվել է 1926 թվականին և ավարտվել 1931-ին։ Այն շահագործման է հանձնվել 1931 թվականի մայիսին՝ «Կրիվոյ» Հէկի աշխատանքների մեկնարկին զուգահեռ։
Խորհրդային տարիներին ջրանցույցներ են կառուցվել Ախուրյան, Աղստև, Հրազդան, Արփա, Որոտան գետերի ջրանցքների վրա։
Աչաջրի ջրանցույցը երկու սյուների վրա հենված կամուրջ է, որը Աղստև գետից ջուրը տեղափոխում է մոտակա շրջաններ։ Նախկինում ջրանցույցի առաջնային նպատակը եղել է «Կրիվոյ» հիդրոէլեկտրակայանի ջրամատակարարումը։ Այժմ ջրատարն ունի նաև գյուղատնտեսական նշանակություն։
Բացի իր գործնական կիրառությունից, ջրատարը համարվում է նաև մշակութային և պատմական տեսարժան վայր: Այն խորհրդանշում է խորհրդային ինժեներական և զարգացման նախագծերի դարաշրջանը, որը նպատակ ուներ խթանել տեղական տնտեսությունները գյուղատնտեսական արտադրողականության բարձրացման միջոցով:
Այսօր էլ ջրատարը շարունակում է ծառայել համայնքին։
Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։







