Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է Տավուշի մարզկենտրոն Իջևան համայնքում։ Մատուռն օծվել է 2008 թվականի սեպտեմբերի 7-ին։ Այն գտնվում է դեռևս 19-րդ դարում Կազումյանների ազգատոհմի կողմից կառուցված հին մատուռի կողքին։
Ասում են` շատ հրաշքներ էին տեղի ունեցել հին պատմական մատուռում: Տարիների ընթացքում մատուռն ավերվել էր, լոկ մի քանի սուրբ քար էր մնացել առաջվա մատուռից։ Երազում նշան ստանալով` Սուրեն Կազումյանը որոշում է եղբոր հետ վերականգնել մատուռը: Սակայն տեղեկանալով, որ սուրբ քարերին չի կարելի ձեռք տալ, որոշում են այդ սուրբ վայրի կողքին մի նոր մատուռ կառուցե:
Արդյունքում հին մատուռի կողքին կառուցվում է նորը՝ արդի եկեղեցաշինության լուծումներով։ Կառուցումը հովանավորում են Կազումյանների և Սահակյանների ազգատոհմերը։
Նոր մատուռն իր ուրույն տեղն է գտել հին, պատմական մատուռի կողքին։ Այսօր այն իր յուրատիպ կերտվածքով զարդարում է անտառապատ լանջը։
Մատուռը կառուցված է սրբատաշ, սպիտակավուն քարից, ինչն աչք է գրավում հեռվից լանջին նայելիս։
Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։