+13
+13

Classical Armenian (Grabar) talks

Սիրելի տավուշեցիներ, հատուկ ձեզ համար՝ զրույցներ գրաբարի մասին

ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության անկյունաքարը հայի ինքնության պահպանումն է ամբողջ աշխարհում, հիմքում՝ լեզուն և հավատը:

Դիմակայուն Տավուշ ծրագրի կարևորագույն բաղկացուցիչն է լեզուն, հայոց լեզուն՝ մայրենին: Ինչպես հայրենասիրությունն է սկսվում հայրենաճանաչությունից, այնպես էլ սերն առ լեզուն սկսվում է լեզվի իմացությունից:

Լեզվի ճանաչումը, խորն իմացությունը ծնում-սնում է արմատ նետած անքակտելի լեզվամտածողություն՝ պատմության, գրականության դարս-դարս շտեմարանով:

Գրաբարը մեր լեզվի արմատն է, մեր լեզվի գանձարանը: Սիրելի ուսուցիչներ, նաև ձեր ուշադրությունն ենք հրավիրում՝ ավելի շատ, ավելի հաճախ, նաև հիշարժան առիթներով, անպայմանորեն անդրադառնալ գրաբարին, նրա թողած ժառանգությանը, արդի հայերենի հետ կապերին. ամեն հայ երեխա գրաբարով գոնե մի քանի անգիր նյութ պիտի իմանա:

Գրաբարը և՛ լեզու է, և՛ գրականություն, և՛ պատմություն, և՛ աշխարհագրություն ու փիլիսոփայություն: Շատ երկրներ միայն գրաբարով պահպանված ձեռագրերով են կարողանում վերականգնել իրենց կյանքի ու պատմության բաց էջերը:

Զրույցները վարում է բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ, ԵՊՀ եւ Գևորգյան ճեմարանի երկարամյա դասախոս Նորայր Պողոսյանը։