«Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա․․․»
Այսօր լրանում է Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցը։
Սբ․ Ներսես Շնորհալին հայ քնարերգության մեջ առաջին չափածո պատմության, պատմահայրենասիրական ողբի, տիեզերական պոեմի, չափածո ներբողյանի, ուղերձի ու մաղթանքի հեղինակն է: Նա մեր առաջին մանկագիրն է, մանկավարժական-ուսուցողական բանաստեղծության հիմնադիրը։
Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախմբի կատարումը՝ Աչաջուր գյուղի բարձունքում՝ հռչակավոր Մակարավանքում։
Սբ․ Ներսես Շնորհալի. Տաղ Հարության. «Նոր Ծաղիկ»՝ Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի (խմբավար՝ Մարիա Գալստյան) կատարմամբ։