«Երիտասարդ Տավուշ» ծրագրի նպատակներն են երիտասարդների քաղաքացիական կրթության և մասնակցության մասին իրազեկվածության բարձրացումը, երիտասարդների և պետական, տեղական ինքնակառավարման, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսությունների և քննարկումների համար հարթակի ստեղծումը և Տավուշի մարզում պետական, տեղական ինքնակառավարման, քաղհասարակական գործընթացներում, համայնքային կյանքում երիտասարդների մասնակցության աճի բարձրացումը։

Նորություններ

Երիտասարդական ճամբար` Տավուշի մարզի երիտասարդների համար

Armenian Progressive Youth

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ը հրավիրում է Տավուշի մարզի համայնքներում բնակվող 16-25 տարեկան երիտասարդներին մասնակցելու ս․թ․ սեպտեմբերի 11-ից 14-ը Դիլիջանում կայանալիք եռօրյա Երիտասարդական ճամբարին, որի...

Կարդալ ավելին

«Երիտասարդները՝ ընդդեմ կոռուպցիայի»․ դասընթաց՝ երիտասարդների համար

456295687_490349426952025_8418863075214406831_n

«Երիտասարդները՝ ԸՆԴԴԵՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ» ծրագրի շրջանակներում «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն հայտարարում է կարողությունների զարգացման դասընթաց Տավուշի մարզի 18-25 տարեկան...

Կարդալ ավելին

«Տեղական ինքնակառավարմանը երիտասարդական մասնակցության խթանման» ուղեցույցը ներկայացվել է Իջևանում

Օգոստոսի 22-ին Իջևանում տեղի ունեցավ «Տեղական ինքնակառավարմանը երիտասարդական մասնակցության խնդիրները Իջևանում» ուսումնասիրության արդյունքների և դրանց հիման վրա մշակված «Տեղական ինքնակառավարմանը...

Կարդալ ավելին

2024-2026 թթ․ ՆԳՆ բարեփոխումների ռազմավարական ծրագիրը կքննարկվի երիտասարդների հետ

Ներքին գործերի նախարարությունը, կարևորելով երիտասարդների մասնակցությունը հանրային կյանքին և որոշումների կայացմանը, ինչպես նաև ՆԳՆ բարեփոխումների գործընթացում ակտիվ ներգրավվածությունը, Ժողովրդավարության զարգացման...

Կարդալ ավելին

Հաղորդումներ

Հարցեր և խնդիրներ, որոնք բարձրաձայնվել են Տավուշի մարզի երիտասարդների կողմից

  • Երիտասարդական կյանք․ երիտասարդական միջոցառումների կազմակերպում
  • Երիտասարդների զբաղվածության, աշխատանքի ու ժամանցի, կրթական հնարավորությունների, համայնքում ներգրավվածության, որոշումների կայացման և քաղաքականությունների գործընթացում մասնակցության հիմնահարցեր
  • Երիտասարդների ուսուցում՝ մասնագիտական կողմնորոշման, ծնողավարության, հիգիենիկ կրթության, առողջ ապրելակերպի և ինքնախնամքի վերաբերյալ
  • Երիտասարդների՝ արտասահմանում ուսանելու հնարավորությունների մասին իրազեկումը և նրանց համար բարենպաստ պայմանների ստեղծումը՝ հայրենիք վերադառնալու,գիտելիքներն ու փորձը ներդնելու համար
  • Աշխատաշուկայի մասին պատկերացումներն ու կապը մշակութային արժեքներին
  • Երիտասարդների արտագաղթը կամ դեպի մեծ քաղաքներ տեղափոխվելը: Երիտասարդների շրջանում բացասական երևույթների առկայությունը և կանխարգելումը
  • Երիտասարդական կառույցների գործունեության արդյունավետությունն ու օգտակարությունը
  • Տրասպորտային հաղորդակցությունն ու Տավուշում միջհամայնքային կապը երիտասարդների միջև

ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ․ ռազմավարությունը

Տավուշի մարզում երիտասարդական ոլորտում նախագծեր իրականացնող կազմակերպությունները

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ
Ամերիկյան գրադրան և դասընթացների կենտրոն
«Ռեստարտ Իջևան» գիտակրթական ՀԿ
«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ
«Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ
«Երիտասարդական գաղափարներ» ՀԿ
«Նոյեմբերյանի կանանց, երիտասարդների հարցերով խորհրդակցական մարմին»
«Նոյեմբերյանի համայնքային զարգացման կենտրոն» ՀԿ (CCD)
«Բերդ մշակույթի կենտրոն» ՀԿ