Գաղտնիության քաղաքականություն

  1. Հիմնական դրույթներ

Անձնական տվյալների մշակման սույն քաղաքականությունը մշակված է 18․05․2015թ․ ընդունված №ՀՕ-49-Ն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» (այսուհետ՝ օրենք) օրենքի պահանջներին համապատասխան և որոշում է անձնական տվյալների մշակման կարգը և անձնական տվյալների անվտանգության ապահովման միջոցները, որոնք ձեռնարկվում են Տավուշ Մեդիա ՍՊԸ-ի  կողմից։

1.1. Տավուշ Մեդիա ՍՊԸ-ն իր կարևորագույն նպատակը և գործունեության իրականացման պայմանն է դնում մարդու, քաղաքացու և նվիրաբերողի իրավունքների և ազատությունների պահպանումը նրա անձնական տվյալները մշակելիս, այդ թվում նաև անձնական կյանքի անձեռնմխելիության պահպանումը։

1.2. Տավուշ Մեդիա ՍՊԸ-ի կողմից անձնական տվյալների մշակման վերաբերյալ սույն քաղաքականությունը (Այսուհետ՝ քաղաքականությունը)  կիրառելի է ինֆորմացիայի այն ամբողջությանը, որը Տավուշ Մեդիա ՍՊԸ-ն կարող է ստանալ httpsː//tavushmedia.am կայքի այցելուների մասին։

 

  1. Քաղաքականության մեջ կիրառվող հիմնական հասկացություններ

2.1. Անձնական տվյալների մշակման ավտոմատացում – Անձնական տվյալների մշակում հաշվողական տեխնիկայի միջոցներով։

2.2. Անձնական տվյալների արգելափակում – անձնական տվյալների մշակման ժամանակավոր դադարեցումը (բացառությամբ այն դեպքերի, երբ մշակման համար անհրաժեշտ է հստակեցնել անհատական տվյալները):

2.3. Վեբ-կայք – գրաֆիկական և տեղեկատվական նյութերի ամբողջություն, ինչպես նաեւ համակարգչային ծրագրերի և տվյալների բազաներ, որոնք ապահովում են ցանցի հասանելիությունը httpsː//tavushmedia.am հասցեով։

2.4. Անձնական տվյալների տեղեկատվական համակարգ — տվյալների բազաներում պարունակվող անձնական տվյալների և դրանց մշակումն ապահովող տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների ամբողջություն։

2.5. Անանուն անձնական տվյալներ — գործողություններ, որոնց արդյունքում հնարավոր չէ առանց լրացուցիչ տեղեկատվության օգտագործման որոշել անհատական տվյալների պատկանելությունը կոնկրետ օգտագործողին կամ այլ սուբյեկտին:

2.6. Անձնական տվյալների մշակում – յուրաքանչյուր գործողություն կամ գործողությունների ամբողջություն, ավտոմատիզացման միջոցների օգտագործմամբ իրականացվող կամ առանց նման միջոցների կիրառման անձնական տվյալների հավաքագրում, գրանցում, համակարգում, կուտակում, պահպանում, օգտագործում, փոխանցում,   անհատական տվյալների առարկայացում, արգելափակում, հեռացում, ոչնչացում:

2.7. Օգտատեր – httpsː//tavushmedia.am կայքի յուրաքանչյուր այցելու։

2.8. Անձնական տվյալների տրամադրում – որոշակի անձի կամ անձանց որոշակի շրջանակի անձնական տվյալների բացահայտմանն ուղղված գործողություններ։

2.9. Անձնական տվյալների տարածում – ցանկացած գործողություն, որն ուղղված է որոշակի անձանց անձնական տվյալների բացահայտմանը (փոխանցմանը) կամ անձանց անորոշ խմբի ծանոթացումը անձնական տվյալների հետ։ Սույն շարքին են դասվում՝ անձնական տվյալների  հրապարակումը ԶԼՄ-ներում, տեղադրումը ինֆորմացիոն-տեղեկատվական հարթակներում կամ այլ տարբերակով։

2.10. Անձնական տվյալների ոչնչացում – Անձնական տվյալների ոչնչացում – ցանկացած գործողություն, որի արդյունքում անձնական տվյալները անդառնալիորեն ոչնչացվում են, բովանդակության հետագա վերականգնման անհնարինությամբ։

 

  1. Տավուշ Մեդիա ՍՊԸ-ի հիմնական իրավունքներն ու պարտականությունները

3.1. Տավուշ Մեդիա ՍՊԸ-ն իրավունք ունի․

–  ստանալ անձնային տվյալների սուբյեկտից հավաստի տեղեկություններ և / կամ անձնական տվյալներ պարունակող փաստաթղթեր,

– անձնական տվյալների սուբյեկտի կողմից տվյալների մշակման նկատմամբ անհամաձայնություն հայտնելու դեպքում Տավուշ Մեդիա ՍՊԸ-ն իրավունք ունի շարունակել անձնային տվյալների մշակումը առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության, օրենքում նշված հիմքերի առկայության դեպքում։

3.2. Տավուշ Մեդիա ՍՊԸ-ն պարտավոր է

– անձնական տվյալների սուբյեկտին վերջինիս խնդրանքով տրամադրել իր անձնական տվյալների մշակմանը վերաբերող տեղեկատվություն,

– կազմակերպել անձնական տվյալների մշակման գործընթացը օրենքով սահմանված կարգի համաձայն,

– պատասխանել անհատական տվյալների սուբյեկտների և նրանց օրինական ներկայացուցիչների դիմումներին և հարցումներին՝ օրենքի պահանջներին համապատասխան,

– հարցում ստանալու դեպքում հայտնել անձնական տվյալների սուբյեկտների իրավունքների պաշտպանության լիազոր մարմնին անհրաժեշտ տեղեկատվություն հարցումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում,

– հրապարակել կամ այլ կերպ ապահովել անսահմանափակ հասանելիություն սույն քաղաքականությանը,

– ձեռնարկել իրավական, կազմակերպչական եւ տեխնիկական միջոցներ՝ անձնական տվյալների ոչ իրավաչափ կամ պատահական հասանելիությունից, ոչնչացումից, փոփոխությունից, արգելափակումից, պատճենումից, անհատական տվյալների տրամադրումից, տարածումից, ինչպես նաեւ անձնական տվյալների նկատմամբ այլ ոչ իրավաչափ գործողություններից պաշտպանելու համար,

– դադարեցնել անձնական տվյալների փոխանցումը (տարածումը, տրամադրումը, մատչելիությունը) և մշակումը, ոչնչացնել անհատական տվյալները՝ օրենքով նախատեսված կարգով և դեպքերում,

– կատարել անձնական տվյալների մասին օրենքով նախատեսված այլ պարտականություններ:

 

  1. Անձնական տվյալների սուբյեկտների հիմնական իրավունքներն ու պարտականությունները

4.1. Անձնական տվյալների սուբյեկտը իրավունք ունի․

– Ստանալ տեղեկատվություն իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերը։ Տեղեկատվությունը տրամադրվում է Տավուշ Մեդիա ՍՊԸ-ի կողմից հասանելի ֆորմատով, որտեղ ․պետք է չներառվեն երրորդ անձանց անձնական տվյալները, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են օրինական հիմքեր,

– պահանջել Տավուշ Մեդիա ՍՊԸ-ից սեփական անձնական տվյալների հստակեցում, արգելափակում կամ ոչնչացում այն դեպքում, երբ անձնական տվյալները ամբողջական չեն, հնացած են, ոչ ճշգրիտ, ապօրինի ձեռք բերված կամ պահանջվող մշակման նպատակների համար անհրաժեշտ չեն, ինչպես նաև ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցներ՝ իրենց իրավունքների պաշտպանության համար։

4.2. Անհատական տվյալների սուբյեկտները պարտավոր են․

–  տրամադրել Տավուշ Մեդիա ՍՊԸ-ին հավաստի տվյալներ իր մասին,

– տեղեկացնել Տավուշ Մեդիա ՍՊԸ-ին սեփական տվյալների հստակեցման մասին։

4.3. Անձինք, որոնք Տավուշ Մեդիա ՍՊԸ-ին են փոխանցել իրենց մասին ոչ հավաստի տեղեկություններ կամ անձնական տվյալներ, այլ սուբյեկտի մասին տեղեկություններ առանց վերջինիս համաձայնության, պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

 

  1. Տավուշ Մեդիա ՍՊԸ-ն կարող է մշակել օգտատերի հետևյալ անձնական տվյալները

5.1. անուն, ազգանուն, հայրանուն,

5.2. էլ․ հասցե,

5.3. հեռախոսահամար,

5.4. բնակության վայրը (քաղաք/երկիր),

5.5. կայքում նաև տեղի է ունենում անանուն տվյալների հավաքագրում այցելուների մասին (այդ թվում` “cookie” ֆայլեր) տարաբնույթ համակարգերի միջոցով և ոչ միայն,

5.6. վերոնշյալ տվյալները ըստ քաղաքականության ընդհանրացված են անձնական տվյալներ հասկացությամբ,

5.7. ռասայական, ազգային պատկանելության, քաղաքական հայացքների, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքների, ինտիմ կյանքի վերաբերյալ անձնական տվյալների հատուկ կատեգորիաների մշակումը Տավուշ Մեդիա ՍՊԸ-ն չի իրականացնում:

 

  1. Անձնական տվյալների մշակման նպատակը

6.1. Օգտատերի անձնական տվյալների մշակման նպատակը․

– օգտատերին թարմացումների մասին տեղեկացնելու նպատակով էլ․ նամակների ուղարկում,

– քաղաքացիաիրավական պայմանագրերի կնքումը, կատարումը և դադարեցումը,

httpsː//tavushmedia.am կայքում պարունակվող ծառայություններին, տեղեկատվությանը և/կամ նյութերին մուտքի տրամադրում․

6.2. Տավուշ Մեդիա ՍՊԸ-ն իրավունք ունի ուղարկել օգտատերին ծանուցումներ նոր ծառայությունների և նախագծերի, հատուկ առաջարկների և տարաբնույթ իրադարձությունների մասին։ Օգտատերը կարող է հրաժարվել ինֆորմացիոն նամակների ստացումից ուղարկելով էլ․ նամակ Տավուշ Մեդիա ՍՊԸ-ին պատկանող info@tavushmedia.am մեյլին, որպես գլխագիր նշելով «Նոր պրոդուկտների, ծառայությունների և հատուկ առաջարկների մասին ծանուցումներից հրաժարում» տեքստը։

6.3. Առցանց վիճակագրության ծառայությունների միջոցով հավաքվող օգտատերերի անձնական տվյալները ծառայում են կայքում օգտատերերի գործողությունների մասին տեղեկատվության հավաքման, կայքի որակի և բովանդակության բարելավման համար:

 

  1. Գործողություններ որոնք իրականացվում են Տավուշ Մեդիա ՍՊԸ-ի կողմից ստացված անձնական տվյալների հետ

Օպերատորն իրականացնում է անձնական տվյալների հավաքագրում, գրանցում, համակարգում, կուտակում, պահպանում, ճշգրտում (թարմացումը, փոփոխությունը), օգտագործում, փոխանցում (տարածում, տրամադրում, հասանելիության ապահովում), արգելափակում, հեռացում և ոչնչացումը:

 

  1. Անձնական տվյալների գաղտնիություն

Տավուշ Մեդիա ՍՊԸ-ն և անձնական տվյալներին հասանելիություն ստացած այլ անձինք պարտավոր են չբացահայտել երրորդ անձանց և չտարածել անձնական տվյալներ առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

  1. Ավարտական դրույթներ

9.1. Օգտատերը կարող է ստանալ ցանկացած պարզաբանում իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ հետաքրքրող հարցերի շուրջ՝ դիմելով Տավուշ Մեդիա ՍՊԸ-ին info@tavushmedia.am էլեկտրոնային փոստի միջոցով:

9.2. Այս փաստաթղթում կարտացոլվեն Տավուշ Մեդիա ՍՊԸ-ի կողմից անձնական տվյալների մշակման քաղաքականության ցանկացած փոփոխություն։ Քաղաքականությունը գործում է անժամկետ, մինչև այն նոր տարբերակով փոխարինելը։

9.3. Սույն քաղաքականության արդիական տարբերակը տեղադրված է համացանցում հետևյալ հասցեով՝ https://tavushmedia.am/privacy-policy/.