«Հայրենիքից հեռու ապրել՝ չի նշանակում հայրենիք չունենալ: Հայրենիք ունենալով՝ հայրենասիրություն չունենալն է ամոթ… հայրենասիրությամբ չապրելն է ամոթ։»
Այս տարի լրացավ հայ արձակի անվանի դեմքերից մեկի՝ Ստեփան Ալաջաջյանի 100-ամյակը, ով 20-րդ դարի հայ գրականության հրապարակ իջավ իր յուրատիպ մտածողությամբ և բեղուն գրչով: