Այսօր հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է։ Մեկնաբանություններում սպասում ենք ձեր սիրելի շիրազյան տողերին։
20-րդ դարի հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից է Շիրազը: Նա նորովի ներկայացրեց հայրենիքի, բնության, մայրական սիրո թեմաները: 2006 թվականին նրա սիրտը բարձրացրել են Արարատի գագաթ և այնտեղ թաղել։