Ամառային զորակոչը Տավուշում շարունակվում է։ Նոյեմբերյան համայնքից զորակոչիկների հերթական խմբերը մեկնել են պարտադիր զինվորական ծառայության․ տղաներն արդեն համալրել են հայկական բանակի շարքերը՝ արժանապատիվ ծառայելու և հայրենի հողը պաշտպանելու ամուր կամքով։
Բարի ծառայություն, տղե՛րք:
Նոյեմբերյանից ամառային զորակոչի կադրերը Տավուշ Մեդիայի թղթակից Արաքսյա Ամիրաղյանի տեսանյութում։