Ամերիաբանկը շարունակում է ներկայանալ նոր նախագծերով․ մարզերում գործող բիզնեսի ներկայացուցիչների և աշխատակիցների համար Ամերիաբանկն ունի հատուկ առաջարկ, որի շրջականում մարզերում գործող ընկերությունները կարող են աշխատակիցների աշխատավարձային քարտերը տեղափոխել Ամերիաբանկ և ստանալ մի շարք առավելություններ և հատուկ առաջարկներ բանկի կողմից:
Մինչև դեկտեմբերի 31-ը առաջարկի շրջանակում բացված քարտով վճարումներ կատարելիս հաճախորդը ստանալու է 1% հետվճար` մինչև 3,000 դրամի չափով յուրաքանչյուր վճարման դեպքում: Եթե կառույցը գործում է այնպիսի բնակավայրում, որտեղ չկա Ամերիաբանկի բանկոմատ, ապա գումարի կանխիկացումը՝ այլ բանկերի բանկոմատներից կլինի անվճար։
Առաջարկը նախատեսված է նաև մարզերում աշխատող անհատների համար, ովքեր կսկսեն աշխատավարձ ստանալ Ամերիաբանկի միջոցով, արշավի շրջանակում կստանան անվճար Visa Classic տեսակի քարտ, դրամային և արտարժույթային անվճար հաշիվ բացելու հնավորություն և անվճար MyAmeria հավելվածի ակտիվացում:
Ամերիաբանկի անակնկալները այսքանով չեն սահմանափակվում․ բանկի Visa քարտով վճարումներ կատարելու դեպքում հաճախորդների համար գործում է հատուկ առաջարկ։
Ամերիաբանկի շահավետ առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է մոտենալ բանկի մոտակա մասնաճյուղ և կնքել աշխատավարձային նախագծի պայմանագիր մինչև հուլիսի 31-ը ներառյալ: Տավուշում Ամերիաբանկի մասնաճյուղը Դիլիջան քաղաքում է։