Դատական ծառայություներից օգտվողների համար արդարադատության մատչելիության ամենամեծ արգելքը, ըստ Համաշխարհային բանկի 2023 թ. զեկույցի, դատական ծախսերն են: Հայաստանում դատական ծախսերն ու փաստաբանական վճարները, ըստ այդմ, ավելի բարձր են, քան տարածաշրջանի այլ երկրներում: 2025թ. հունվարի 1-ից ուժի մեջ է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը: Ըստ այդմ՝ փաստաբանները հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում: Այլ կերպ ասած՝ թանկանալու են փաստաբանների ծառայությունները: Նախագիծն օրենքի ուժ ստացավ՝ անկախ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ արդարադատության նախարարության, Փաստաբանների պալատի, քաղհասարակության առարկությունների:
Որքանո՞վ են Կառավարության, ԱԺ ներկայացրած նախագծերը ներառական, որքանո՞վ են հաշվի առնվում ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները: Որքանո՞վ է լսելի քաղհասարակության ձայնը: Այս հարցերն են բարձրացված և այս հարցերի պատասխաններն ենք փորձել ստանալ «Անմատչելի արդարադատություն» ֆիլմում: