Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում դեկտեմբերի 5-ի, 8-ի և 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ին, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, 8-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը կնվազի 3-4, Տավուշում, Լոռիում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 5-ի և 7-ի և 10-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։