Տավուշ Մեդիային է դիմել Բերդ համայնքի Արծվաբերդ գյուղի մի բնակիչ՝ պատմելով համագյուղացի Վանիկ Վիրաբյանի ընտանիքի հետ տեղի ունեցած դժբախտ դեպքի և համայնքից ակնկալվող աջակցության խիստ կարիքի մասին։
«Սիրելի՛ տավուշցիներ, արծվաբերդցիներ, մեր համագյուղացի Վանիկ Վիրաբյանը ծանր կացության մեջ է։ Ավտոմեքենայի հրդեհման հետևանքով նա կորցրել է իր ունեցվածքի մի մասը։ Եկե՛ք միասին աջակցենք նրան այս դժվարին պահին։ Դրամական աջակցությունը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին՝ 11800542197901 (Ստացող Վանիկ Վիրաբյան)», — նշված է մեզ ուղղված դիմումում։
Տավուշ Մեդիան ուսումնասիրելով դեպքը, զրուցելով համայնքի բնակիչների հետ, ընթացք է տալիս այս դիմումին և առաջարկում Բերդ համայնքի բնակչությանը հնարավորության դեպքում աջակցել Վանիկ Վիրաբյանին։
—
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 7-ին, ժամը 21։00-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նավուր գյուղի սար տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ–Ճամբարակ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին այրվում է «Jeep» մակնիշի ավտոմեքենա։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:38-ին, մարվել՝ 22:00-ին։ Այրվել էր ավտոմեքենան։
Կարդացեք նաև՝








