ArmCeramics-ի հիմնադիրներն են առաջին անգամ Երևանում պատրաստել այժմ կավագործների կողմից այդքան սիրված կավե նուռը՝ արտացոլելով Հայաստանի ամենագեղեցիկ խորհրդանիշերից մեկը։
Ինչպես հուշում է նաև անվանումը՝ ArmCeramics-ի կավե բոլոր արարումները հայկական մոտիվներով են․ այն հայկական կավագործության ավանդույթների և մանրանկարչական զարդանախշերի ինքնօրինակ համադրություն է։