Սահմանային դիրքերին հարակից տարածքներում գտնվող արոտավայրերում ընտանի կենդանիների արոտն անվտանգ կազմակերպելու նպատակով կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն զգոնություն։
Հատուկ ուշադրություն դարձրեք տարածքներում ականների և չպայթած զինամթերքի հնարավոր առկայությանը։
Խստիվ արգելվում է մուտք գործել չստուգված կամ չմաքրված տարածքներ։
Խնդրում ենք օգտվել բացառապես արդեն օգտագործվող և անվտանգ ճանաչված արահետներից և արոտավայրերից։
Հիշեցնենք նաև, որ անգամ այդքան սիրելի սինդրիկի, ծնեբեկի կամ այլ բույսերի հավաքի համար չարժե վտանգել կյանքը։
Կասկածելի առարկաներ կամ վտանգավոր իրեր հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել համապատասխան իրավասու մարմիններին և զերծ մնալ դրանց մոտենալուց կամ դիպչելուց։
Նոյեմբերյանի համայնքապետարանն էլ իր հերթին զգուշացնում է․
«Գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացման հետ կապված՝ խնդրում ենք ընտանի կենդանիների արոտը կազմակերպել այնպես, որ այն անմիջական կապ չունենա սահմանային հատվածների հետ։
Խնդրում ենք ցուցաբերել պատասխանատվություն և կենդանիների արոտը կազմակերպել անվտանգ տարածքներում»։
Դիտեք նաև՝
Կարդացեք նաև՝





