Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

100 օր առանց լեգենդար «Մարմնի ճարտարապետի»։ Արտավազդ Սահակյանին հետմահու շնորհվեց «Ադամանդակուռ Արարատ» շքանշան

«Թեքեյան» կենտրոնում երեկ կայացավ վիրաբույժ, «Հերացի» հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանին նվիրված հուշ-երեկո, որի ընթացքում Թեքեյան մշակութային միությունը «Մարմնի ճարտարապետ» տիտղոսի տիրակալ ականավոր բժշկին մահվան 100-րդ օրը հետմահու շնորհեց իր բարձրագույն պարգևը՝ «Ադամանդակուռ Արարատ» շքանշանը։

Հուշ-երեկոն սկսվեց Արցախի հեռուստատեսության «Հայացք ներսից» հաղորդաշարին Արտավազդ Սահակյանի տված հարցազրույցի ցուցադրումով, որտեղից փորձել ենք առանձնացնել նրա ամենահետաքրքիր ու արդիական մտքերը։


Ժողովրդայնությունը երբեմն ինձ կաշկանդում է

«Ժողովրդայնությունն զգում եմ իրոք։ Դա, իհարկե, երբեմն ինձ կաշկանդում է։ Այն տարիքին չեմ, որ դրանից շատ ուրախանամ։ Ավելի շատ դա հուշում է, որ ավելի զգոն լինեմ, ավելի պատասխանատու, ավելին տամ իմ ժողովրդին»։

Բժիշկն ինձ համար և մասնագիտություն է և կոչում

«Բժիշկը պիտի լինի նախ գիտելիքներով հարուստ, պետք է լինի տոկուն։ Եվ անսահման ազնիվ ու նվիրված պետք է լինի։ Ոչ միայն հայրենիքին, ոչ միայն հայերին, այլևւ բոլոր մարդկանց՝ անկախ ազգային պատկանելությունից։ Կարծում եմ՝ ճիշտ մոտեցումը դա է»։

Ինչպե՞ս ստացվեց, որ տաղանդավոր բժիշկը հայտնվեց Արցախյան շարժման առաջամարտիկների շարքում

«Ուղղակի մտածում էի, որ պատերազմի ժամանակ պետք է օգտակար լինել մեր զինվորներին, որովհետև բժիշկներից է կախված, թե կռվող ուժը ինչ որակի և ինչ քանակի է լինելու»։

Ո՞րն է մեր ամենամեծ կորուստը, որ մենք ունեցել ենք

«Իմ կարծիքով այն, որ մեր իրար հաջորդող ղեկավարները մեղքը իրար վրա գցելով՝ չկարողացան կայուն խաղաղության պայմանագիր ժամանակին կնքել։ Այս առումով ես խորապես ցավում եմ։ Գոնե կպահպանվեր լայն միջանցք և Արցախի Հանրապետության տարածքը։ Սա իմ խորը ցավն է։ Կարծում եմ՝ ժամանակը միշտ չէ, որ թուրքի օգտին է աշխատելու։ Ժամանակը պարուրաձև է գնում։ Եվ մեր ժողովրդի հատկապես արցախյան հատվածի կամքը կոտրելն այդքան հեշտ չէ։ Ժամանակները վերջ ի վերջո փոխվում են։ Ես լավատես եմ և կարծում եմ՝ մի օր նորից համազգային զարթոնք կլինի»։

Յուրաքանչյուր հիվանդի հետ մեռնում եմ, յուրաքանչյուր հիվանդի հետ ապրում

«Դրանք իմ խոսքերն են։ Իրոք, պետք է հիվանդի ցավն ընկալել, հասկանալ, որ կարողանաս ամոքել։ Իսկ եթե անտարբեր լինես… Ես ճանաչում եմ լավ վիրաբույժներ, բայց երբեմն՝ ոչ լավ մարդկանց, չար մարդկանց։ Մեջդ պետք է լինի լավ կերտվածքը, հոգեխառնվածքը, որ կիսես ուրիշի ցավը, այլ ոչ թե աշխատես միայն փառքի և փողի համար։ Սա շատ կարևոր է»։

Արցախցիներին վիրավորողներին պատասխանում եմ շատ կոպիտ ձևով

«Լավ եմ անում։ 2018 թե 2019 թվին իմ կողմից շատ հարգված արվեստագետը փորձեց իր ատելությունը տարածել բոլոր արցախցիների վրա։ Ասաց. ղարաբաղցիներին պետք է քշել այստեղից։ Ես հրապարակավ ելույթ ունեցա և բացատրեցի։ Ինչո՞ւ Սարդարապատի ժամանակ չէիք քշում, երբ հիմնական, վճռող կռվող ուժը Շուշվա գունդն էր։ Երբեք ես արցախցուն ոչ գերադասել եմ, ոչ ստորադասել։ Համարել եմ, որ արցախցին հայ ժողովրդի մի հատվածն է ու պանծալի հատվածը»։

Անիմաստ է պայքարել, երբ նախօրոք գիտես, որ որոշումը վերադասների կողմից կանխորոշված է

«2018 թվականի իրադարձություններից հետո իմ անվան և իմ ղեկավարած բաժանմունքի շուրջ էլ աղմուկ բարձրացավ։ Ես մտածում եմ, որ անիմաստ է պայքարել, երբ նախօրոք գիտես, որ որոշումը վերադասների կողմից կանխորոշված է։ Դրա համար փորձում եմ ամբողջ էներգիաս մեր հիվանդներին նվիրել, իմ աշակերտներին։ Ունենք հրաշալի սերունդ։ Պատերազմի ժամանակ աղջիկները տղաներից ավելի ակտիվ էին ու ավելի սրտացավ։ Շատ զարմանալի էր։ Այդպիսի բան Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ստեփանակերտում էի տեսնում։ Այս պատերազմի ժամանակ Երևանում նույնն էր կատարվում»։

Ես մեծ հույսեր եմ կապում երիտասարդության հետ

«Երիտասարդությունը իրեն լավ պահեց թե պատերազմի, թե հետպատերազմյան ժամանակ։ Պետք է խելամիտ լինել, որ Հայաստանը չհայաթափվի։ Լուծումը միայն հայ ազգի միասնության էջ է։ Ոչ մեկը մեզ չի օգնելու, եթե մենք խելացի չլինենք»։

Ինձ համար անհասկանալի է 44-օրյա պատերազմը տանուլ տալը

«Այս նույն ժողովուրդը այն ժամանակ շատ ավելի ծանր պայմաններում կարողացավ ծնկի բերել մի ամբողջ Ադրբեջան։ Եվ այս նույն ժողովուրդը 44-օրյա պատերազմը այսպիսի խայտառակ ձևով տանուլ տվեց։ Կազմակերպվածություն չկար, իմ կարծիքով»։

Նյութի աղբյուր՝ Առավոտ․ ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով։

Դիտեք նաև՝

 

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Մարտի 18, 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Մեր թղթակիցները սահմանամերձ գյուղերից

Այգեձորում անցկացվել է պտղաբուծության զարգացմանն ուղղված ուսուցողական դասընթաց

Մարտի 23, 2026

...

Վերջին նորություններ Տավուշից

Աչաջրում գործող մանկապարտեզը վերաբացվել է՝ բարեկարգված պայմաններով

Մարտի 23, 2026

...

Նորություններ

Ինչպես 19-ամյա Ալեքսը սիրահարվեց Իջևանին

Մարտի 23, 2026

...

Հաջորդ գրառումը

Մեկնարկում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության ծրագիրը

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус