Մայիսի 23-ին, ժամը 15:10-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղի բնակիչներից մեկն անհետացել է «Եղնիկասար» կոչվող հանդամասում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում Բերդ քաղաքի «Կծոծկուտ» հանդամասում հայտնաբերել են քաղաքացուն անվնաս վիճակում:
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են 12 փրկարարական ծառայող, ոստիկանության 6 աշխատակից և Բերդ քաղաքի 2 բնակիչ: