70-ից ավելի բազմաժանր ստեղծագործություն՝ գեղանկարներ, բնապատկերներ, նատյուրմորտներ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, գոբելեններ․ մարտի 28-ին Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում բացվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ ղեկավար կազմը, տեղական իշխանությունների անդամներ, արվեստագետներ, ուսանողներ, աշակերտենր, արվեստասեր մարդիկ:
Ներկաները նշում են, որ այս և նմանատիպ նախաձեռնությունները նպաստում են արվեստի զարգացմանը, ամրապնդում համալսարանի և համայնքի միջև կապերը և ներշնչանքի աղբյուր են դառնում հատկապես երիտասարդության համար:
Կանանց տոնին նվիրված այս միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց կանանց դերը արվեստում և հասարակական կյանքում:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների ստեղծագործական աշխատանքների ցուցադրությունը բաց կմնա այցելուների համար երկու շաբաթ: Մուտքն ազատ է: