Տավուշի մարզի հիասքանչ բնությունը և պատմական հուշարձանները սեպտեմբերի 18-22 –ը հայ ու ավստրացի ուսանողների ուշադրության կենտրոնում էին: «Հետազոտելով լոկալ ժառանգությունը» միջազգային աշնանային դպրոցը, որն արդեն երկրորդ անգամ է անցկացվում Տավուշի մարզում, համախմբել էր շուրջ 15 ուսանողների և երիտասարդ գիտնականների Հայաստանից ու Ավստրիայից: Հետազոտության վայրը՝ Առաքելոց վանական համալիրը, պատահական չէր ընտրված։ Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին Եվրոպայի 7 ամենից վտանգված ժառանգության վայրերի ցանկում է, և դպրոցը հնարավորություն էր ուսումնասիրելու և ճանաչելու մեր եզակի մշակույթը։
Մասնակիցներն դպրոցի օրերին ուսումնասիրեցին տեղական մշակույթը՝ մասնավորապես՝ ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական մշակութային ժառանգությունը։ Վերականգնման, պահպանման և հետազոտության հետ կապված բազմաթիվ հարցերի շուրջ ուրվագծվեցին նոր մոտեցումներ։
Աշնանային հնգօրյա դպրոցը հետաքրքիր հնարավորթյուն էր՝ Ավստրիայից տարբեր շրջաններից ու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներին միավորելով մեկ ընդհանուր գաղափարի շուրջ. այն է՝ պահպանել, ուսումնասիրել ու տարածել հայ մշակույթային արժեքները։
Աշնանային դպրոցն անցկացվել է ՀՀ ԳԱԱ ՀԱԻ-ի «Հայկական մշակութային ժառանգության միջգիտակարգային հետազոտություններ» լաբորատորիայի և Զալցբուրգի համալսարանի կողմից՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ու «Կապույտ վահան» Հայաստանի համագործակցությամբ։ Ծրագրին աջակցում է նաև Եվրոպա Նոստրա եվրոպական ժառանգության պահպանության ասոցիացիան։ Երկրոդ անգամ անցկացվող դպրոցը կարծես գեղեցիկ ավանդույթ է դառնում ու խոստանում լինել շարունակական:
Կարդացեք նաև՝






