Մայիսի 2-ին, ժամը 15:50-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դեբեդ գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և չորս օպերատիվ խումբ:
Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենայում գտնվել է երկու քաղաքացի, որոնցից մեկը դուրս է բերվել տեղի ուժերով:
Փրկարարներն իրականացնում են երկրորդ քաղաքացու որոնողական աշխատանքները:
——
Ժամը 17։30-ի դրությամբ հրշեջ-փրկարարների 2 մարտական հաշվարկ և 4 օպերատիվ խումբ գետի երկայնքով իրականացնում են որոնողական աշխատանքներ՝ երկրորդ քաղաքացուն հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքը տեղի է ունեցել Ախթալա բնակավայրի վարչական տարածքում․ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Դեբեդ գետում:
Տավուշ Մեդիայի տեղեկություններով՝ մեքենայի մեջ գտնվել է 2 քաղաքացի․ փրկարարները որոնում են 74-ամյա տղամարդուն։