Մայիսի 13-ին Այրում քաղաքում և հարակից բնակավայրերում տեղացած ուժեղ կարկուտը զգալի վնաս է հասցրել բնակիչների այգիներին։ Տեղական ինքնակառավարման մարմինները արձագանքել են իրավիճակին՝ նախաձեռնելով տվյալների հավաքագրման գործընթաց։
Այրումի վարչական կենտրոնը տեղեկացնում է, որ կարկուտից վնաս կրած քաղաքացիները կարող են ներկայանալ վարչական կենտրոն՝ համայնքի ղեկավարին դիմում ներկայացնելու համար։
Քաղաքացիները կարող են դիմում ներկայացնել հետևյալ փաստաթղթերով՝
- Անձը հաստատող փաստաթուղթ
- Հողամասի իրավական վկայական
- Վնասված տարածքների լուսանկարներ
- Դիմումները կընդունվեն մինչև մայիսի 21-ը ներառյալ։