«ԲուCAST» փոդքասթների շարքում հերթական թողարկման հյուրերը Տավուշից են․ տաղավարում են «ԿինԷա» գինիների հիմնադիր Ալեքս Ներսիսյանը և Տավուշ հեռուստաընկերության լրագրող Էռնեստ Խանումյանը։ Երիտասարդների զրույցը տանում է դեպի համայնքային զարգացում, ակտիվ քաղաքացիություն և երիտասարդների նախաձեռնողականություն։
Էռնեստ Խանումյանը պատմում է նաև Տավուշ հեռուստաընկերությունում իրականացվող իր լրագրողական գործունեության, համայնքների կյանքին հետևողականորեն անդրադառնալու, իսկ երբեմն էլ՝ նախաձեռնությունների ակունքներում լինելու մասին։
«ԲուCAST»-ը պոդքաստների շարք է բոլորի համար, որտեղ խոսվում է ՏԻՄ-երի, երիտասարդների, կանանց, համայնքային զարգացման և այլ կարևոր թեմաների շուրջ։