Դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակներում ներկայացված հայցերով կայացված վճիռներով, կնքված հաշտության համաձայնություններով և դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում, 2025 թվականին պետության (համայնքի) սեփականության իրավունքն է վերականգնվել, ինչպես նաև պետության (համայնքի) փաստացի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 176 միլիոն 868 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույք, այդ թվում՝ մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ և դրամական միջոցներ:
Մասնավորապես, Տավուշի մարզում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել՝
- Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրի 2-րդ փողոցում գտնվող՝ 112 պահակատուն հասցեի 3 հա մակերեսով հողատարածքը և 16.6 քմ մակերեսով շինությունը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 4 միլիոն 580 հազար դրամ:
- Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 891.1 քմ մակերեսով մանկապարտեզի չօգտագործվող մասնաշենքը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 85 միլիոն 935 հազար դրամ:
Համայնքների փաստացի տիրապետմանն են վերադարձվել՝
- Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 2 միլիոն 985 հազար դրամ:
- Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության 1/41 հասցեում գտնվող 1500 քմ մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 10 միլիոն դրամ:
- Տավուշի մարզի Իջևան քաղաքի Թատերական փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 2 միլիոն 200 հազար դրամ:
- Տավուշի մարզի Իջևան քաղաքի Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 2 միլիոն 400 հազար դրամ:
- Տավուշի մարզի Իջևան քաղաքի Վալանսի փողոց թիվ 1/29 հասցեում գտնվող՝ 0․0605 հա մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 4 միլիոն 134 հազար դրամ:
- Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝ 0.00198 հա մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 135 հազար դրամ:
- Տավուշի մարզի Իջևան քաղաքի Թատերական փողոցի 18/7 հասցեում գտնվող 350.1 քմ մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 2 միլիոն 392 հազար դրամ:
- Տավուշի մարզի Իջևան քաղաքի Թատերական փողոցի 18/5 հասցեում գտնվող 19.8 քմ մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 135 հազար դրամ:
- Տավուշի մարզի Իջևան քաղաքի Թատերական փողոցի 18 հասցեում գտնվող 19 քմ մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 135 հազար դրամ:
- Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության 1/55 հասցեում գտնվող 436 քմ մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 2 միլիոն 985 հազար դրամ:
- Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի 9 փողոց, թիվ 11 հասցեում գտնվող՝ 198.45 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 44 միլիոն 121 հազար դրամ:
- Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Օրջոնիկիձե փողոց թիվ 63/2 հասցեում գտնվող՝ 1163.3 քմ մակերեսով մանկապարտեզի շենքի մի մասը՝ 286.5 քմ մակերեսով: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 30 միլիոն 838 հազար դրամ:
- Տավուշի մարզ, Իջևան համայնքի Սպանդարյան փողոց 1/91 հասցեում գտնվող զբոսայգու շատրվաններին 0.03265 հա մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 1 միլիոն 450 հազար դրամ:





