Բերդի տարածաշրջանից մեր թղթակից Էսթեր Զաքարյանը Վերին Կարմիրաղբյուրի և Նորաշենի երիտասարդների հետ Տավուշ բերդում էր։ Չմիա՞նանք նրանց։
Տավուշ բերդը առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարի սկզբից որպես Աշոտ Երկաթի փոխարքաների նստավայր (հիմնականում՝ Ցլիկ Ամրամի)։ 10-11-դարերում ամրոցը անցել է լոռեցի Կյուրիկյաններին։ Ամրոցի տարածքում այսօր էլ գտնում են կավից սպասք և ուրիշ իրեղեն։ Ամրոցը եղել է այն յուրահատուկներից, որը ունեցել է իր ներդաշնակ ջրամատակարարումը։