Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դիլիջանի քաղաքային զբոսայգում ավարտին մոտեցավ «Ascend Armenia Ultra Distance Bikepacking Race 2023» հեծանվային խոշոր մրցաշարը

Հուլիսի 2-ին Դիլիջանի քաղաքային զբոսայգում իր ավարտին մոտեցավ «Ascend Armenia Ultra Distance Bikepacking Race 2023» լայնածավալ հեծանվային մրցաշարը, որին մասնակցում էին պրոֆեսիոնալ հեծանվորդներ ավելի քան 20 երկրից։ Հեծանվային երթուղու ընդհանուր երկարությունը կազմել է 1200 կմ և անցել է Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու ու Շիրակի մարզերի բնակավայրերով։

Հեծանվավազքի մրցաշարը բաղկացած էր երկար և կարճ երթաշրջաններից։ Երկար երթաշրջանի մեկնարկը տրվել է հունիսի 25-ին Երևանի Հանրապետության հրապարակից։ Դրան մասնակցում էր 32 մարզիկ, որոնք ամբողջ երթուղին անցան 5-8 օրում։ Կարճ երթաշրջանը մեկնարկել է հուլիսի 2-ին Լոռու մարզի Մարգահովիտ գյուղից։ Երկու երթաշրջանների մասնակիցներն էլ մրցավազքն ավարտեցին Դիլիջանի քաղաքային զբոսայգում, որտեղ կազմակերպվել էր «the Ascend Armenia Cycle Fest» սպորտային հեծանվային փառատոնը։

Մրցաշարի շնորհիվ աշխարհի տարբեր երկրներից, օրինակ՝ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Հունգարիայից, Շվեյցարիայից, Վրաստանից, Բելգիայից, Բելառուսից, Կուբանից, Գերմանիայից եկած մարզիկները, կարողացան բացահայտել Հայաստանը՝ որպես էքստրեմալ զբոսաշրջության նոր ուղղություն: Վազքի երթուղին անցնում էր Հայաստանի գեղատեսիլ բնության միջով՝ մասնակիցներին հնարավորություն տալով վայելել համայնապատկերային տեսարանները, արգելոց անտառները և լեռնային լանդշաֆտները:

Մրցաշարի հաղթողը դարձավ Շվեյցարիայից Ադրիան Լիխթին, երկրորդ տեղը գրավեց Կայ-Ուվե Լենուխը (Գերմանիա), երրորդը՝ Ջեյքոբ Հորան (ԱՄՆ)։

«Ascend Armenia» նախագիծը կարողացավ համախմբել պրոֆեսիոնալ հեծանվորդներին, ակտիվ ապրելակերպի սիրահարներին և պարզապես սպորտի սիրահարներին: Նման մրցաշարերը բարենպաստ միջավայր են ստեղծում սպորտային ենթակառուցվածքների զարգացման, նոր վազքուղիների և մարզահրապարակների ստեղծման, ինչպես նաև երկրի հեծանվային արդյունաբերություն հովանավորների և ներդրողների ներգրավման համար: Ուրախ ենք Դիլիջանում կայանալիք եզրափակիչ մարզական իրադարձության մաս կազմելու համար։ Քաղաքի համար սա նշանակալից իրադարձություն է, որը նպաստում է Դիլիջանի զարգացմանը և նրա՝ որպես կարևոր զբոսաշրջային և սպորտային կենտրոնի դիրքերի ամրապնդմանը»,- մեկնաբանեց «Իմպուլս մենեջմենթ քոմփանի» ընկերության գործադիր տնօրեն Հրանտ Բաբասյանը։

«ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կարևորում է միջազգային հեծանվային մրցաշարի իրականացումը Հայաստանում, քանի որ այն յուրահատուկ հնարավորություն է ընձեռում մեզ՝ ներկայացնելու, իսկ մասնակիցներին՝ բացահայտելու Հայաստանը՝ որպես թաքնված ուղի: Կոմիտեի կողմից Հայաստանի՝ որպես զբոսաշրջային երկիր բրենդավորման հիմքում 4 զբոսաշրջային ուղղություններ են՝ գաստրո, մշակութային, բնահենք և արկածային, իսկ այս միջոցառման շնորհիվ մասնակից հեծանվորդները, որոնցից շատերն առաջին անգամ էին  Հայաստանում, ունեցան բացառիկ հնարավորություն ծանոթանալու այս բոլոր բաղադրիչներին՝ հատկապես բնահենք և արկածային ուղղություններին: Լիահույս ենք, որ միջոցառումը կդառնա ամենամյա և տարեց տարի ավելի մեծ մասշտաբներ կընդգրկի՝ Հայաստանում համախմբելով պրոֆեսիոնալ և սիրողական հեծանվորդներին: Վստահ եմ, որ մեր հյուրերը հասցրել են սիրել Հայաստանի բնությունը, մարդկանց, հյուրընկալությունն ու մշակույթը և վառ տպավորություններով են վերադառնալու իրենց երկրներ՝ Հայաստան կրկին այցելելու մեծ ցանկությամբ», – նշեց ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահի օգնական Մարիամ Հակոբյանը:

«Այս տարի առաջին անգամ ենք մեծ թվով միջազգային մարզիկների մասնակցությամբ նման մեծ տարածության վրա հեծանվային երթաշրջան կազմակերպում։ Նրանք կարողացան ոչ միայն ձեռք բերել յուրահատուկ սպորտային փորձ, այլև երկու անիվների վրա բացահայտել եզակի երթուղիներ և ընկղմվել Հայաստանի մշակույթի և հյուրընկալության մեջ: Մենք իսկապես հույս ունենք, որ մեր մրցաշարն ապագայում կներգրավի էլ ավելի շատ մասնակիցների և կդառնա Հայաստանում հեծանվային տուրիզմի զարգացման նոր փուլ»,- նշեց «Ascend Armenia» նախագծի ղեկավար Տաթևիկ Ավետիսյանը։

«Ascend Armenia Cycle Fest»-ը կազմակերպվել է «Իմպուլս մենեջմենթ քոմփանի» ընկերության և Դիլիջանի զարգացման հիմնադրամի (DDF) կողմից՝ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից 2012 թվականին մեկնարկած Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակներում։

 

8
7
6
5
4
3
2
1

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ ԴիլիջանՀեծանվավազքՄրցաշարՏավուշ
Հուլիսի 4, 2023

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

Իջևանում ոչ սթափ վարորդի մոտ ինքնաձիգ է հայտնաբերվել

Դեկտեմբերի 23, 2025

...

Ռեպորտաժ

«Տավուշյան LEADER»․ համայնքային գաղափարները՝ տեսանելի հարթակում

Դեկտեմբերի 23, 2025

...

Ռեպորտաժ

2025 թվականը՝ Տավուշի մարզում․ մարզխորհրդի ամփոփիչ նիստը

Դեկտեմբերի 23, 2025

...

Հաջորդ գրառումը

Կյանքը հիասքանչ է. Կալավան

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус