Դիլիջան համայնքի մարզիկներն ու նրանց մարզիչները 2024-2025 թվականների ընթացքում հաջողություններ են գրանցել մի շարք առաջնություններում՝ պատվավոր հորիզոնականներ զբաղեցնելով Հայաստանում և արտերկրում տեղի ուեցած առաջնություններում։
Սեպտեմբերի 25-ին Դիլիջանի համայնքապետը շնորհակալագրեր և դրամական պարգևներ է հանձնել համայնքը պատվով ներկայացրած մարզիկներին և նրանց մարզիչներին։
«Այս պարգևները խորհրդանշում են մեր համայնքի երախտագիտությունն ու գնահատանքը՝ մարզիկների ու նրանց մարզիչների քրտնաջան աշխատանքի և նվիրումի համար»,- նշել է Դավիթ Սարգսյանը:
Պարգևատրված մարզիկներն են՝
- Կարեն Նվերի Թամամյան – ՀՀ բռնցքամարտի առաջնություն, 3-րդ տեղ
- Գոռ Սասունի Ղամբարյան – ՀՀ հունահռոմեական ըմբշամարտ
- Արայիկ Արտակի Խեմչյան –
- ՀՀ հունահռոմեական ըմբշամարտի առաջնություն՝ 2-րդ տեղ
- Ուֆա (ՌԴ) – 3-րդ տեղ
- Բաթումի (Վրաստան) – 1-ին տեղ
- Մուշեղ Հարությունի Անանյան – ՀՀ սեղանի թենիսի առաջնություն, 2-րդ տեղ
- Արթուր Օնիկի Թադևոսյան – Ֆուդոկան կարատեի աշխարհի առաջնություն (Լեհաստան, Պուլավի), 1-ին տեղ, 8-11 տարիքային խմբում
Մարզիչներ՝
- Արթուր Թաթուլի Հովակիմյան – բռնցքամարտ
- Սասուն Սեյրանի Ղամբարյան – հունահռոմեական ըմբշամարտ
- Արտակ Արմենի Աղաջանյան – սեղանի թենիս
- Արթուր Արտաշեսի Սիմոնյան – կարատե
- Ռուսլան Ղուկասյան












