Հունվարի 27-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ Դիլիջանի ոլորաններում, Նորավան-Լծեն-Տաթև և Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։ Քաջարան-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարահային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: