«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ նոյեմբերի 15-ին` ժամը 10։00-17։00-ը, Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։
Հարգելի՛ վարորդներ‚ հայցում ենք Ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկելիս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, նշված է հաղորդագրությունում։