Մայիսի 6-ին Աչաջուր գյուղի մարզադաշտում անցկացվեց հուշամրցաշար՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված աչաջրեցի տղաների՝ Շիրակ Գասպարյանի և Աշոտ Վարդապետյանի հիշատակին։ Երկուսն էլ պատանեկան տարիքում հանդես են եկել «Աչաջուր–99» ֆուտբոլային թիմում։
Մրցաշարի նախաձեռնությունը հենց նրանց թիմակիցներինն էր։ Ֆուտբոլային հանդիպումը տեղի ունեցավ Աչաջրի մարզադաշտում՝ «Աչաջուր–99» և «Դիլիջանի UWC» թիմերի մասնակցությամբ։ Դիտարժան խաղն ավարտվեց 2։1 հաշվով՝ հաղթանակն «Աչաջուր–99» թիմինն էր։ «Հավերժ ընկերների» գավաթը նրանց հանձնվեց ի հիշատակ Շիրակ Գասպարյանի և Աշոտ Վարդապետյանի։
Մրցաշարը պարզապես սպորտային իրադարձություն չէր․ այն նախ և առաջ հարգանքի և երախտագիտության դրսևորում էր այն մասին, որ Շիրակն ու Աշոտն ապրում են համայնքի հիշողության մեջ։
Դիտեք Շիրակ Գասպարյանի մասին պատմող մեր հաղորդումը:
Աշոտ Վարդապետյանի մասին պատմող մեր հաղորդումը: