Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆուտբոլի վերածնունդը Դիլիջանում. «Իմպուլս» Ֆուտբոլի Ակադեմիա

2023 թվականի սկզբից Դիլիջանի «Իմպուլս» ֆուտբոլային ակումբում գործում է ֆուտբոլի մանկական ակադեմիան, որտեղ մարզվում են 5-ից 16 տարեկան 200 պատանի ֆուտբոլիստներ։ Ակումբի` տղամարդկանց նորաստեղծ թիմն արդեն իսկ մասնակցում է սիրողական լիգայի (Հայաստանի երրորդ ուժեղագույն դիվիզիոն) պաշտոնական խաղերին։
Այս տարվա հունվարին «Իմպուլս» ֆուտբոլային ակումբը Դիլիջանի զարգացման հիմնադրամի (DDF) աջակցությամբ բացեց ֆուտբոլի մանկական ակադեմիան, որը ակտիվ և առողջ ապրելակերպի մշակույթի խթանման նոր ալիք բարձրացրեց սպորտային հարուստ անցյալ ունեցող Դիլիջանում:
Մեկ տարուց քիչ ժամանակում նախագծում ներգրավվել են երկու հարյուր պատանի, ձևավորվել են տղամարդկանց և կանանց մեծահասակների թիմեր, ինչպես նաև՝ կազմավորվել է միջազգային փորձառու մասնագետներից բաղկացած աշխատակազմ:
Այսօր այստեղ երեխաների հետ միաժամանակ աշխատում են ռուս և հայ մարզիչներ։ Ակադեմիայի մարզական տնօրեն Ալեքսանդր Գոլովենկովը երկար տարիներ աշխատել է երեխաների հետ Մոսկվայի «Բարսելոնա», «Միլենիում Յունայթեդ» դպրոցներում և մերձմոսկովյան «Իստրա» մանկապատանեկան մարզադպրոցում։ «Իստրայից» նրա գործընկերը՝ ավագ մարզիչ Ֆիլիպ Սնիխովսկին, աշխատել է նաև Կրասնոդարի ակադեմիայում։ «Իմպուլսի» մյուս մարզիչը` Նարեկ Դավթյանը, ծնունդով դիլիջանցի է, տեղի մարզադպրոցի սան, Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն լիգայի նախկին խաղացող։
Յուրաքանչյուր տարիքային խմբի համար ակադեմիայում մշակվում է մարզումների արդյունավետ ծրագիր: Ընդհանուր ֆիզիկական զարգացման և ֆուտբոլային հմտությունների հետ մեկտեղ այստեղ երեխաներին և դեռահասներին օգնում են ձեռք բերել առաջնորդության և թիմային աշխատանքի հմտություններ, սովորեցնում նպատակներ դնել և որոշումներ կայացնել:

«Իմպուլսի» մանկական թիմերը պարբերաբար ընկերական հանդիպումներ են ունենում Երևանի և Տավուշի մարզի հասակակիցների հետ: 2024 թվականին նախատեսվում է նրանց մասնակցությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող պաշտոնական մրցումներին։
«Իմպուլսը» նախատեսում է մարզել պատանի սաներին` իր իսկ մեծահասակների թիմերի խաղացողներ դարձնելու համար: Ակումբի տղամարդկանց հիմնական թիմը հաջողությամբ հանդես է գալիս Հայաստանի սիրողական լիգայում։ Ակումբի ղեկավարության և ֆուտբոլային հանրության կարծիքով, մոտ ապագայում թիմը պրոֆեսիոնալ՝ առաջին դիվիզիոնում տեղ զբաղեցնելու մեծ շանսեր ունի։ Բացի այդ, «Իմպուլսը» առաջիկայում նախատեսում է ընդլայնել ակադեմիայի մարզչական կազմը:
Ակադեմիայում գրանցվելու համար կարող եք զանգահարել
+ 374 94 948084 հեռախոսահամարով:

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Հոկտեմբերի 20, 2023

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

Հաղթանակի և խաղաղության տոնը Նոյեմբերյանում

Մայիսի 9, 2025

...

Մեր թղթակիցները սահմանամերձ գյուղերից

Նոր ու լուսավոր մանկական գրադարանն իր դռները բացեց Նոյեմբերյանում

Մայիսի 9, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Հարգանքի տուրք՝ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին

Մայիսի 9, 2025

...

Հաջորդ գրառումը

Հայ համայնքի հոգևոր կյանքը Ֆրանսիայում

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Գյուղական կյանք Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус