Կանայք ավելի խոցելի են տարաբնույթ աղետներից․ պատճառը՝ սոցիալական, մշակութային, ավանդական սահմանափակումներն ու դերերն են։ Կանայք ավելի քիչ են իրազեկված։ Կանանց կենսաապահովման հմտությունները ավելի թույլ են։ Նույնիսկ ամենածանր պահին չի թուլանում կանանց պատասխանատվությունը երեխանների, ծերերի, տուն ու տեղի նկատմամբ։
Աղետների ժամանակ խոցելի խավերին՝ երեխաներին, ծերերին, հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանելու հուսալի ուղին կանանց ներգրավածությունն է, նրանց իրազեկումը, նախապատրաստումը, տղամարդկանց հավասար նրանց ընդգրկումը՝ աղետների ռիսկերի նվազեցման բոլոր փուլերում՝ պլանավորման, արձագանքման ու վերականգնման։ Գենդերային զգալի քաղաքականությունը ոչ միայն խոցելի խավերի պաշտպանություն է, այլև՝ աղետների ռիսկերի նվազեցման հիմնավոր նախապայման։