Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գլոբալ տաքացումը կարող է առաջացնել երկրաշարժեր

«Ժամանակակից գլոբալ տաքացումը, ըստ տարածված տեսակետի, կապված է մարդու գործունեության հետ։
Գլխավոր պատճառը արդյունաբերության, տրանսպորտի և այլնի թողած ածխածնային հետքն է։ Սակայն վերջին շրջանում մարդածին հայեցակարգին զուգահեռ առաջ են գալիս նաև այլ մոտեցումներ։ Մասնավորապես, ռուս երկրաֆիզիկոսները կարծում են, որ 1970-ականների վերջին Արկտիկայում գրանցված կտրուկ տաքացմանը նպաստել են կործանարար երկրաշարժերը։ Ներկայումս կապը կլիմայի և սեյսմիկ ակտիվության միջև Մոնբլանի շրջանում (Ալպերի ամենաբարձր կետը՝ 4806 մ բարձրությամբ) արձանագրել են Շվեյցարիայի սեյսմոլոգիական ծառայությունը և նրանց ֆրանսիացի գործընկերները։ Միայն, թե այստեղ նրանք հակառակն են կարծում որ տաքացումն է համարվում երկրաշարժերի հիմնական պատճառը։ Եվրոպացի սեյսմոլոգները վերլուծել են 2006 թ․ Մոնբլանի զանգվածի հարավում տեղադրված բարձր ճշգրտությամբ սեյսմոմետրից ստացված տվյալները և հայտնաբերել ավելի քան 12 000 թույլ ստորգետնյա ցնցումներ, որոնք նախկինում չէին արձանագրվել։ Ակտիվության կտրուկ աճը սկսվել է 2015-ին՝ անոմալ շոգի արդյունքում, որն առաջացրել էր սառցադաշտերի ինտենսիվ հալք։ Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, երկրաշարժերի թվի ավելացումը ուղեկցվել է նաև դրանց մագնիտուդի բարձրացմամբ։

Գիտնականների խոսքով՝ հալոցքային ջրերը թափանցել են լեռնային ապարների խորքերն և ակտիվացրել նախկինում կայուն բեկվածքներ։ Եղանակային տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ ուժեղ շոգի ալիքները հանգեցնում են սեյսմիկ ակտիվության աճի որոշակի ժամանակային ուշացումով՝ մոտ մեկ տարի մակերեսային երկրաշարժերի դեպքում և մինչև երկու տարի՝ խորքայինների։ Ավելի վաղ սեյսմոլոգները պարզել էին, որ ամռանը Մոնբլանի շրջանում փոքր ցնցումների թիվն ավելանում է, իսկ գարնանը՝ նվազում։ Սակայն նոր ուսումնասիրությունը թույլ է տալիս այդ սեզոնային միտումը կապել երկարաժամկետ կլիմայական փոփոխության հետ։

Գիտնականները ընդգծում են, որ այս գործընթացը նման է այլ հայտնի մեխանիզմների, որոնց դեպքում ջուրը ճնշման տակ տեղաշարժեր է առաջացնում ճեղքերի երկայնքով։ Նման երևույթներ դիտվում են, օրինակ, հիդրավլիկ ճեղքման (ֆրեկինգ), երկրաջերմային նախագծերի և ջրի գետնի տակ մղման ժամանակ։ Նրանց կարծիքով՝ ներկայիս սեյսմիկ ակտիվությունը Ալպերում վտանգ չի ներկայացնում Մոնբլանի թունելի և շրջակա բնակավայրերի համար։ Սակայն նմանատիպ գործընթացներ կարող են ընթանալ նաև այլ լեռնային շրջաններում, որտեղ սառցադաշտերը ակտիվորեն հալվում են, այդ թվում Հիմալայներում»,- այս մասին գրել է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Լևոն Ազիզյանը։

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Սեպտեմբերի 6, 2025

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Uncategorized

Երկնքի սահմանապահները

Դեկտեմբերի 4, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Այգեձոր գյուղում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Դեկտեմբերի 4, 2025

...

Ներառական Տավուշ

«Ֆուտբոլը բոլորի համար». անցկացվեց ներառական մարզական միջոցառումը

Դեկտեմբերի 3, 2025

...

Հաջորդ գրառումը

Հաղարծին գյուղում հոգևոր ու համայնքային կյանքը նոր շունչ է ստանում

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус