Արտակարգ Ալիք տեղեկատվական ՀԿ-ն և Տավուշ Մեդիան հայտարարում են
նկարահանող տեխնիկայի աքսեսուարների, մարտկոցների և հիշողության սարքերի
գնային առաջարկների հարցում։
Սարքավորումների անհրաժեշտ քանակները և տեխնիկական պարամետրերը
ներկայացված են տեխնիկական պահանջներում։ Մասնակիցը կարող է առաջարկել
նաև անալոգ, սակայն ոչ պակաս քան ներկայացված տեխնիկական պարամետրերով։
Մատակարարման ցանկալի ժամկետ՝ մինչև 2024թ․ Հոկտեմբերի 25։
Մասնակցի գնային առաջարկը պետք է ներառի սարքավորումների գինը,
մատակարարման ժամկետը և երաշխիքային ժամկետը։ Մասնակիցը կարող է առաջարկ ներկայացնել ինչպես ապրանքի ամբողջ ցանկի, այնպես էլ մեկ կամ մի քանի ապրանքատեսակների համար։
Մասնակիցները պետք է ուղարկեն ստորագրված և կնքված գնային առաջարկը՝
մինչև սույն թվականի Հոկտեմբերի 10-ը ժամը 15։00՝ ուղարկելով այն nik@emergency.am և asyayvazyan@gmail.com էլեկտրոնային հասցեին։
Մանրամասները՝ կից ֆայլում։