Ընթացիկ տարում իրականացվել է Իջևան համայնքի տրանսպորտային ցանցի բարելվմանն ուղղված ծրագիր։
Քաղաքացիական երիտասարդական կենտրոն համայնքային զարգացման ՀԿ-ը դեռևս 2022 թվականին մեկնարկել էր Իջևանի ներհամայնքային տրանսպորտային ցանցի բարելավմանն ուղղված ծրագիր, որի շրջանակում մի շարք աշխատանքներ է կատարվել ոլորտում։
Տավուշ TV-ի եթերում քննարկման թեման տրասնպորտի ոլորտում իրականցված և իրականացվելիք աշխատանքներն են։ Էռնեստ Խանումյանը ոլորտի առկա պատկերի մասին զրուցում է Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանի, Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի ղեկավար Արփինե Երիցյանի և ուսանող Վիկա Մելիքբեկյանի հետ։
Միացեք քննարկմանը՝ մեկնաբանություններում գրելով ձեր կարծիքն ու դիտարկումներն այս թեմայի շուրջ․ մենք դրանց անպայմանորեն կանդրադառնանք։