Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հաստատվել է Էրազմուս ծրագրի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և միջազգային գործընկերների ներկայացրած նախագիծը

2025 թ. հունվարին Հայաստանի, Ղրղզստանի, Սլովենիայի, Գերմանիայի և Վրաստանի մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ ERASMUS Lump Sum Grant («Էրազմուս Լամփ Սամ Գրանտ») ծրագրի շրջանակներում մշակել և ներկայացրել են DIGITECH («Դիջիթեք») նախագիծը: Հայաստանի Հանրապետությունից ծրագրին դիմել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:

Ս.թ. հուլիսի 15-ին ամփոփվել են արդյունքները, որոնց համաձայն՝ DIGITECH նախագիծը հաստատվել և հավանության է արժանացել Եվրոպական հանձնաժողովի կողմից: Ծրագրի տևողությունը 3 տարի է, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի համար նախատեսված գումարը 94.383 եվրո է:

Նախագծի գլխավոր նպատակն է բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացումը, նորարարական տեխնոլոգիաների ներդրումը տեխնոլոգիական գործընթացների և արտադրության թվայնացման մեջ։ Այն համապատասխանում է թվային փոխակերպման, կանաչ տեխնոլոգիաների և բաց մուտքի վերաբերյալ ԵՄ քաղաքականությանը՝ ապահովելով երկարաժամկետ ազդեցություն և կայունություն:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից հայտնում են, որ DIGITECH նախագիծը միտված է լուծելու կրթական արդյունքների և աշխատաշուկայի պահանջարկների միջև անհամապատասխանությունը Ղրղզստանում, Հայաստանում և Վրաստանում՝ տեխնոլոգիական գործընթացների և արտադրության ավտոմատացման գործող ուսումնական ծրագրերում ներդնելով նորարարական տեխնոլոգիաներ («Մեծ տվյալներ», մեքենայական ուսուցում և արհեստական բանականություն): Նախագիծն ուղղված է կրթության որակի, շրջանավարտների զբաղվածության մակարդակի բարձրացմանը՝ նրանց զինելով տեխնոլոգիական գործընթացների թվայնացման և արտադրության ոլորտում առաջադեմ հմտություններով, միաժամանակ արդիականացնելով ուսուցման մեթոդաբանությունները, խթանելով ակադեմիական աշխարհի և արդյունաբերության միջև ավելի սերտ համագործակցությունը:

Ծրագիրն ընդգրկում է բակալավրի կրթական ծրագրերի թարմացում, շարունակական մասնագիտական զարգացման դասընթացների մշակում և «Թվային երկվորյակներ» տեխնոլոգիական լաբորատորիաների ստեղծում մասնակից բուհերում: Նախագծում կարևոր դեր է հատկացված ներառականությանը՝ նպատակ ունենալով հավասար հնարավորություններ ստեղծելու կանանց, անապահով խմբերի և հեռավոր շրջանների ուսանողների համար:

Եվրոպական համալսարանների և ոլորտի առաջատարների հետ համագործակցության միջոցով նախագիծը կներդնի լավագույն փորձը, կբարելավի դասավանդողների վերապատրաստումը և կխթանի կայուն տնտեսական զարգացումը: Միջազգային համագործակցության և գիտելիքների փոխանցման միջոցով այն կստեղծի ամուր կրթական հարթակ՝ նպաստելով մասնակից երկրների տնտեսական և տեխնոլոգիական առաջընթացին:

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Հուլիսի 24, 2025

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

Դեկտեմբերի 13-ին և 14-ի գիշերը 5 մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում

Դեկտեմբերի 12, 2025

...

Մեր թղթակիցները սահմանամերձ գյուղերից

Հելունագործությունը՝ ինքնարտահայտման ճանապարհ․ Շուշան Ղալեչյանի պատմությունը

Դեկտեմբերի 12, 2025

...

Մեր թղթակիցները սահմանամերձ գյուղերից

էկոլոգիական չրարտադրություն Վերին Կարմիրաղբյուրում

Դեկտեմբերի 11, 2025

...

Հաջորդ գրառումը

«Շառաչ ջրվեժ»-ը բարձրացած քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус