Հայաստանում Կանադայի առաջին, արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները մայիսի 23-24-ին աշխատանքային այցով գտնվում էր Տավուշի մարզում։ Դեսպանը հարցազրույց է տվել Տավուշ հեռուստաընկերությանը, խոսել մարզ այցելելու նպատակների մասին, ներկայացրել Հայաստան-Կանադա հարաբերություններն ու սպասվող ծրագրերը։
«Կանադա-Հայաստան հարաբերություններն այժմ լավ նորություն կարելի է համարել։ Վերջին տարիներին հարաբերություններն ավելի են ամրապնդվել ու խորացել, նաև հենց դեսպանատան բացման շնորհիվ։ Եվ ես պատիվ ունեմ լինելու Հայաստանի Հանրապետությունում Կանադայի առաջին արտակարգ ու լիազոր դեսպանը։ Կանադայի ներկայությամբ Հայաստանում մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Դիվանագիտական հնարավոր ջանքերն ենք գործադրում աջակցելու խաղաղության հաստատմանը։Տավուշի մարզ իմ այցելելությունն այդ նպատակն ունի՝ ծանոթանալ իրավիճակին, առկա խնդիրներն արձանագրել և հասցեագրել։ Կարծում եմ, որ շատ մեծ ներուժ կա ամրապնդելու Հայաստանի ու Կանադայի կապերը։ Իմ այցը Տավուշ նաև դրան է միտված», – իր խոսքում նշել է Էնդրյու Թըրները։
Դեսպանն այցելել է նաև Տավուշ Մեդիա՝ ծանոթանալու հեռուստաընկերության աշխատանքներին։