Ինքնատիպ նկարազարդումների հեղինակ է անվանի նկարիչ Գրիգոր Խանջյանը: Գեղանկարչության մեջ նրա վրձնային ձեռագիրը անհամեմատելի ու անշփոթելի է: ՏավուշTV-ի եթերում հանճարեղ նկարչի «կենդանացած» արարումն է` «Հայոց այբուբենը»:
«…Հայկական գրերի ստեղծումը եղավ մեր մշակույթի անկյունաքարը: Հայկական տառերի շնորհիվ է, որ մենք այսօր ունենք 1600-ամյա սեփական գրականությունը, պատմությունը, փիլիսոփայությունն ու մշակույթը: Հայ գրերի ստեղծման արարչագործությունը աշխատանքի եւ մարդկային կամքի արտահայտություն է: Ահա այն գաղափարը, որ ես ջանացել եմ հաղորդել «Հայոց այբուբենը» գոբելենի համար արված ստվարաթղթում։» Գրիգոր Խանջյան